ՀԳՀՄ նախագահը մասնակցեց հասարակական խորհրդի նիստին
Ապրիլի 30-ին կայացավ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստը՝ «Գործարարության ոլորտում զարգացման նոր հնարավորություններ՝ համագործակցության մեկնարկ» խորագրով։

Նիստին մասնակցում էր Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը։
Նիստի շրջանակում տեղի ունեցավ հասարակական խորհրդի նոր անդամների ներկայացում, որի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց գործունեությունը և առաջնահերթությունները։
Հաջորդիվ կազմակերպվեց ակտիվ քննարկում վարչական և քրեական վարույթների, ինչպես նաև աշխատանքային իրավունքի ոլորտներում առկա օրենսդրական և գործնական խնդիրների շուրջ։ Քննարկման ընթացքում շեշտադրվեց մասնավոր հատվածի և պետական մարմինների միջև արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը՝ գործարարների իրավունքների պաշտպանության և բարենպաստ բիզնես միջավայրի ձևավորման նպատակով։
Միության նախագահ Վահագն Համբարձումյանն իր խոսքում կարևորեց գործարարների իրավունքների համակարգային պաշտպանությունը և նման հարթակների դերը՝ խնդիրների բարձրաձայնման և համատեղ լուծումների մշակման տեսանկյունից։

Նիստի ավարտին ամփոփվեցին քննարկման արդյունքները և նախանշվեցին հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: