ՀԳՀՄ Խորհրդի անդամների ճանաչողական այցը մեղվաբուծական առաջատար ընկերություն
.jpg?token=103ba5d00cd79292ead9e28f5ce5b337)
Հունիսի 28-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանն ու ՀԳՀՄ Խորհրդի անդամ Շավարշ Կարապետյանը ճանաչողական այց կատարեցին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գործող «Եղվարդի նեկտար» առաջատար մեղվաբուծական ընկերություն։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ընկերության արտադրական գործընթացին, նորարարական մոտեցումներին և շուկայում արձանագրած հաջողություններին։
«Եղվարդի նեկտար» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997 թվականին՝ ընտանեկան ավանդական տնտեսության հիման վրա։ Ընկերությունը ներկայացնում է «Royal Jelly» ապրանքանիշը, որը տարիների ընթացքում ձեռք է բերել զգալի աճ՝ դառնալով Հայաստանի առաջատար ընկերություն բարձրորակ մեղվամթերքի արտադրության ոլորտում:
Այսօր ընկերությունն արտադրում է 15 տեսակի մեղր, սակայն նախատեսում է տեսականին ընդլայնել՝ հասցնելով մինչև 50 անուն։ Տարեկան արտադրական ծավալը հասնում է մինչև 50 տոննայի, իսկ արտադրանքը հաջողությամբ արտահանվում է Ֆրանսիա, ԱՄՆ և Չինաստան։ Ընկերության զարգացման հեռանկարներում ներառված է նաև մեղրի հիմքով ալկոհոլային խմիչքների՝ մեղրի օղու, բրենդիի, գինու և վիսկիի արտադրության մեկնարկը։
Ամեն տարի կազմակերպությունը սահմանամերձ գյուղերում նախաձեռնում է անհատական մեղվատնտեսությունների ստեղծման ծրագիր՝ տրամադրելով մեղվաընտանիքներ և աջակցություն։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: