ՀԳՀՄ Խորհրդի անդամները միավորեցին ջանքերը` ի նպաստ լիզինգի և ֆինանսական գրագիտության զարգացման

16-10-2025
ՀԳՀՄ Խորհրդի անդամները միավորեցին ջանքերը` ի նպաստ լիզինգի և ֆինանսական գրագիտության զարգացման

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության Խորհրդի անդամները` ի դեմս Հայաստանի լիզինգատուների ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանի և Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի նախագահ Սողոմոն Միրզոյանի, ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ միավորելով ջանքերը ֆինանսական գրագիտության բարձրացման, լիզինգի կառավարման հմտությունների զարգացման և մասնագիտական փորձի փոխանակման ուղղությամբ։

Հուշագրի ստորագրման շրջանակում անցկացվեց համատեղ ֆորում «Լիզինգ և ֆինանսական կառավարում» խորագրով, որը միավորեց պետական կառույցների, գործարար միջավայրի և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Ֆորումի ընթացքում ներկայացվեցին լիզինգային շուկայի զարգացման միտումները, պետական քաղաքականության առաջնահերթությունները և ֆինանսական կառավարման գործիքները։ Մասնագետները հանդես եկան առաջարկներով՝ ուղղված ոլորտի շարունակական առաջընթացին և պետություն–մասնավոր հատված համագործակցության ամրապնդմանը։

Շնորհավորում ենք մեր գործընկերներին համագործակցության ամրապնդման առթիվ և մաղթում բարի ընթացք բոլոր նախաձեռնություններին։

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը պատրաստակամ է աջակցելու իր գործընկերներին համատեղ ծրագրերի իրականացման, փորձի փոխանակման և մասնագիտական կարողությունների զարգացման գործընթացում` միասին կառուցելով ֆինանսապես գրագետ, մրցունակ և կայուն բիզնես միջավայր՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացմանը։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ