Քննարկում առողջության ապահովագրության համակարգի ընդլայնման շուրջ՝ գործատուների մասնակցությամբ

22-09-2026
Քննարկում առողջության ապահովագրության համակարգի ընդլայնման շուրջ՝ գործատուների մասնակցությամբ

Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և գործատուների ներկայացուցիչների հանդիպումը, որի նպատակն էր քննարկել մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության ապահովագրության համակարգում ներառելու հարցը։

Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց ապահովագրավճարի ձևավորման վերաբերյալ կառավարության մոտեցումը՝ նշելով, որ ընտրվել է պարտականության հավասարակշռված մոտեցում, որի դեպքում հավասարապես մասնակցություն կունենան պետությունն ու գործատուն՝ քաղաքացու վրա թողնելով ֆինանսական առավել նվազ բեռ:

Հանդիպմանը ներկա էին Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը, Միության անդամ կազմակերպության ներկայացուցիչ Սերգեյ Ներսեսյանը և փորձագետ Հասմիկ Իգիթխանյանը, ովքեր ներկայացրեցին

իրենց դիտարկումներն ու մտահոգությունները՝ անդրադառնալով գործատուների համար նախատեսվող լրացուցիչ ֆինանսական պարտավորություններին։

Մասնավորապես, Սերգեյ Ներսեսյանը նշեց, որ առաջարկվող մեխանիզմը կարող է գործատուների, հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների համար, ստեղծել լրացուցիչ ֆինանսական բեռ։ Նա առաջարկեց քննարկել համակարգի ներդրման ավելի սահուն և փուլային տարբերակ՝ գործատուներին հնարավորություն տալով նախապատրաստվել նոր պարտավորություններին և գնահատել նոր կարգավորումների ազդեցությունը բիզնեսի զարգացման համատեքստում:

Միության ներկայացուցիչները կարևորեցին նաև այն հանգամանքը, որ առողջության ապահովագրության համակարգի ընդլայնման գործընթացում անհրաժեշտ է հաշվի առնել գործատուների ֆինանսական հնարավորությունները, ապահովել կանխատեսելիություն և նոր պարտավորությունների ներդրումն իրականացնել աստիճանական ու համաչափ մոտեցմամբ։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ