ՀՀ Առողջապահության նախարարի հետ քննարկվեցին ապահովագրության նոր համակարգի ներդրման մանրամասները
Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի նիստերի դահլիճում, ՀՀ Առողջապահության նախարարի գլխավորությամբ, տեղի ունեցավ քննարկում «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։

Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմանն ընդառաջ` գործատուների, մասնագիտական համայնքի և շահագրգիռ կողմերի հետ նախագիծը մանրամասն ներկայացնելու և քննարկելու նպատակով։
Քննարկմանը մասնակցում էին նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը և Միության բազմաթիվ անդամներ, ովքեր անդրադարձան մի շարք կարևոր հարցերի, որոնք վերաբերում էին ապահովագրավճարի հաշվարկման մեխանիզմներին, դրա գոյացման սկզբունքներին, սոցիալական տարբեր խմբերի սուբսիդավորման հնարավորություններին, նոր համակարգի հնարավոր ազդեցությանը բիզնես միջավայրի վրա, ինչպես նաև գործատուների ֆինանսական և վարչական պարտավորություններին։
Նշենք, որ օրենսդրական նախագծի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությունում սոցիալական համերաշխության միջավայրի ձևավորմանը, նպաստել բնակչության առողջապահական կարիքների բավարարմանը, բարձրացնել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիության, այդ թվում՝ ֆինանսական հասանելիության աստիճանը, և բարելավել դրանց որակը:
Շուրջ երեք ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկմանը ներկա պետական ու մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները հարցուպատասխանի միջոցով փորձեցին պարզաբանել ապահովագրության թե՛ ֆինանսական, թե՛ իրավական բաղադրիչի շուրջ հարցերը:
Քննարկմանը ներկա էին նաև ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության տնօրենը, գործընկերներ` Պետական եկամուտների կոմիտեից ու ՀՀ ֆինանսների նախարարությունից:





ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: