Հանրապետական կոլեկտիվ պայմանագրից դեպի գործնական քայլեր

18-02-2026
Հանրապետական կոլեկտիվ պայմանագրից դեպի գործնական քայլեր

Փետրվարի 18-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանին։

Հանդիպմանը մասնակցում էին Միության Խորհրդի անդամներ Արթուր Հովհաննիսյանը և Նարե Սարգսյանը,գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը, անդամ կազմակերպության ներկայացուցիչ Հերմինե Թովմասյանը,  ովքեր Միության կողմից ընդգրկվելու ենՀանրապետական եռակողմ հանձնաժողովի կազմում։

Նախարարության կողմից հանդիպմանը ներկա էին նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը և Միասնական սոցիալական ծառայություն պետ Ագնեսա Աղաբաբյանը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2026 թվականի հունվարի 23-ին ստորագրված Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում նոր ձևավորվող Հանրապետական եռակողմ հանձնաժողովի գործունեությանը և հետագա աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ կատարվեց Զբաղվածության ռազմավարության շրջանակներում նախատեսված ծրագրերին, ինչպես նաև գործատուների ակտիվ մասնակցությանը աշխատաշուկայի պահանջներին համահունչ քաղաքականությունների մշակման գործընթացին։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ ակտիվորեն համագործակցել ՀՀ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության հետ՝ մարզերում գործատուների մասնակցությամբ համագործակցության գործնական մեխանիզմներ մշակելու և աշխատանքի տեղավորման գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Առանցքային քննարկում ծավալվեց տնտեսությանֆորմալացման գործընթացին ուղղված պետական քաղաքականության և դրա արդյունավետ իրականացման մեխանիզմների շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ կատարվեց նաև Միության նախաձեռնությամբ առաջիկայումնախատեսված «Տնտեսության ֆորմալացումը՝ որպես բիզնեսի աճի նախապայման» խորագրով համաժողովին, որի նպատակը գործարար միջավայրի բարելավման, ստվերային տնտեսության կրճատման և մրցակցային հավասար պայմանների ձևավորման ուղղությամբ համատեղ լուծումների մշակումն է։

Կողմերը կարևորեցին սոցիալական գործընկերության ինստիտուցիոնալ ամրապնդումը և պետություն–մասնավոր հատված կառուցողական երկխոսության շարունակականությունը։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ