ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի հերթական նիստը
.jpg?token=4125e83bf6605c6379ad4d57b43f1ee0)
Մայիսի 30-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էին ՀՀ ֆինանսների նախարարության, պետական այլ գերատեսչությունների, հարկ վճարողների շահերը ներկայացնող կազմակերպությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Նիստի օրակարգի շրջանակներում քննարկվեցին հարկային համակարգի հայեցակարգային փոփոխությունների թեմային վերաբերող մի շարք կարևոր հարցեր։
Ելույթ ունենալով օրակարգային հարցերի շուրջ՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանն ընդգծեց, որ Միության մասնակցությունը պետության և մասնավոր հատվածի նմանատիպ ձևաչափի մասնագիտական քննարկումներին կարևոր դերակատարում ունի գործատու համայնքի ձայնը լիարժեք կերպով լսելի դարձնելու, նրանց դիրքորոշումներն ու առաջարկները օրակարգային հարցերում ներկայացնելու, ինչպես նաև հարկային քաղաքականության ձևավորման գործընթացին ուղիղ մասնակցություն ապահովելու տեսանկյունից։ Վ.Համբարձումյանն իր պատրաստակամությունը հայտնեց շարունակելու ակտիվ երկխոսությունը՝ ներկայացնելու գործատուների շահերը, գործարար համայնքի ներգրավմամբ նպաստելու հարկային համակարգի կատարելագործմանը և բիզնեսի զարգացումը խթանող հարկային քաղաքականության ձևավորմանը։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: