Կայացավ Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը
Փետրվարի 25-ին տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմով առաջին նիստը, որը վարում էր ՀՀ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ողջունելով խորհրդի անդամներին՝ Ա.Ավանեսյանը նշեց, որ ակնկալում է արդյունավետ և կառուցողական համագործակցություն հասարակական խորհրդում ընդգրկված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ ոլորտում իրականացվող բարեփոխումների առաջխաղացման և համակարգային լուծումների մշակման ուղղությամբ։
Հասարակական խորհրդի նիստի օրակարգում Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով ընթացիկ տարվա համար նախարարության կողմից իրականացման ենթակա միջոցառումներն էին, մասնավորապես` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման վերաբերյալ հարցերը։

Ապահովագրական բարեփոխման բոլոր մանրամասները, ինչպես նաև ակնկալվող արդյունքը ներկայացնելուց հետո մեկնարկեց նիստի երկրորդ փուլը, որի ընթացքում տեղի ունեցավ բովանդակալից քննարկում և հարցուպատասխան նախարարության համակարգման ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ։
Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) կողմից նիստին մասնակցում էր ՀԳՀՄ անդամ կազմակերպության ներկայացուցիչ Ստելլա Համբարձումյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: