Կայացավ հեղինակավոր հայ գործարարների հաջողության պատմությունները լուսաբանող գրքի ցուցահանդեսը
.jpg?token=8781ca960dfb1152fcff2d2c36031677)
Փետրվարի 19-ին «Աղաբաբյանս» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ «Հայ գործարարների հարյուր և հինգ բիզնես պատմություն» գիրք-շտեմարանի շնորհանդեսը։ Նախաձեռնության նպատակը հեղինակավոր հայ գործարարների բիզնեսների ստեղծման ուշագրավ պատմությունները ներկայացնելն է։ Այն հայկական ձեռնարկատիրական հմտությունների զարգացման առաջին շտեմարանն է, որի հեղինակը «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամսագրի գլխավոր խմբագիր, «Հայրենիք-սփյուռք կապերի զարգացման» ՀԿ հիմնադիր Լ.Նազարյանն է։
Պատահական չէր, որ գրքի շնորհանդեսին հրավիրված էին նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչները` ի դեմս նախագահ Վահագն Համբարձումյանի, CLUB CAPITAL գործարար միության հիմնադիր Գրիգոր Առաքելյանի, Հայաստանի Լիզինգատուների ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանի, հաշվի առնելով, որ գործարար համայնքին համախմբող այս կառույցը միավորում է երկար ճանապարհ անցած և հաջողություններ կերտած ձեռներեցներին, ում բիզնես պատմությունները տեղ են գտել շտեմարանում։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը, ով շնորհավորեց գրքի հեղինակին նման կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելու առթիվ` ընդգծելով ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանն ուղղված արդի հայ գրականության նշանակալի դերը գործարարների համար։ «Նմանատիպ գրքերը ոչ միայն մասնագիտական աճի կարևոր խթաններ են, այլև արժեքավոր ռեսուրս են համարվում, որտեղ հաջողության հասած գործարարները կարող են փոխանակվել իրենց առաջատար փորձով և գաղափարներով», - իր խոսքում նշեց Վ.Համբարձումյանը։ Միության նախագահը նաև խորհուրդ տվեց սկսնակ գործարարներին մինչև գործունեություն ծավալելը նախ բացահայտեն իրենց ներուժն ու կարողությունները, հետո նոր ձեռնամուխ լինեն այս կամ այն նախաձեռնությանը, քանի որ ցանկացած հաջողության պատմություն սկսվում է ինքնաճանաչողությունից։
Շնորհավորական ուղերձներով հանդես եկան նաև Միության անդամները, միջոցառմանը հրավիրված գործարարները, ովքեր կիսվեցին սեփական հաջողված փորձով, ներկայացրին այն ռազմավարական քայլերն ու բիզնեսի զարգացման մոդելները, որոնք օգտագործել են տարբեր մարտահրավերներ հաղթահարելու և իրենց ընկերությունների կայուն աճն ու զարգացումն ապահովելու համար:
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: