Կայացավ ՀԳՀՄ 4-րդ արտահերթ համագումարը
.jpg?token=7bfc288d2c67777b08c7fffa8fbf2004)
Մայիսի 8-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Միության 4-րդ արտահերթ համագումարը, որն անցկացվեց առցանց ձևաչափով։
Համագումարին մասնակցում էին 94 պատվիրակ՝ հեռավար, իսկ 12 Խորհրդի անդամ՝ առկա ձևաչափով։ Համաձայն Միության կանոնադրության` համագումարն իրավազոր էր, քանի որ մասնակցում էին պատվիրակների կեսից ավելին։
Օրակարգը ներառում էր երկու հարց.
-
Միության Խորհրդի մի շարք անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցում։
-
Խորհրդի կազմի համալրում նոր անդամներով։
Օրակարգի առաջին հարցով համագումարը որոշեց դադարեցնել հետևյալ կառույցների ներկայացուցիչների լիազորությունները` որպես Խորհրդի անդամներ, Միության անդամակցությունը դադարեցնելու հիմքով․
- «Ցավի բժշկության ազգային ասոցիացիա» ՀԿ
- «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման կենտրոն» ՀԿ
- Կոտայքի մարզի գործատուների տարածքային միություն
Խորհրդի կազմի համալրման նպատակով Միության նախագահ Վահագն Համբարձումյանն առաջադրեց հետևյալ թեկնածուներին`
- Վարդան Ջհանյան, «Հայաստանի հանքագործների և մետալուրգների գործատուների ճյուղային միություն» նախագահ
- Կարեն Զադոյան, «Լիգլ Ըլայընս» ՍՊԸ նախագահ
- Նարե Սարգսյան, «Պարադետ» ՍՊԸ տնօրեն
- Արտակ Մարգարյան, «Բիզնեսի մեկ պատուհան» ՍՊԸ բաժնետեր
- Հարություն Գուլյան, «Հաշվապահների և աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոն» ՍՊԸ ներկայացուցիչ
Յուրաքանչյուր առաջադրված թեկնածու ներկայացրեց իր ինքնակենսագրությունն ու Միության զարգացման վերաբերյալ իր տեսլականը։
Հաշվի առնելով բոլոր նոր թեկնածուների բազմամյա փորձն ու արժեքաստեղծ գործունեությունը՝ համագումարի մասնակիցները ողջունեցին նրանց առաջադրումը՝ կարևորելով նրանց ներուժն ու նորարարական գաղափարները Միության կայուն զարգացման ու առաջընթացի ապահովման գործընթացում։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: