Կայացավ ՀԳՀՄ Խորհրդի 2026 թվականի 1-ին հերթական նիստը
Փետրվարի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) Խորհրդի հերթական նիստը։
Նիստին առկա և առցանց ձևաչափով մասնակցեցին ՀԳՀՄ Խորհրդի 20 անդամներից 16-ը։
Նիստի օրակարգային հարցերն էին`
- Միության նախագահի տեղակալի ներկայացում։
- ՀԳՀՄ նոր անդամների անդամակցության հաստատում։
- Ապրիլի 10–20-ը ընկած ժամանակահատվածում ՀԳՀՄ-ի կողմից կազմակերպվող «Տնտեսության ֆորմալացումը՝ որպես բիզնեսի աճի նախապայման» խորագրով համաժողովի նպատակի, հիմնական խնդիրների և ակնկալվող արդյունքների ներկայացում։
- «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում։
- ՀՀ վարչապետի 2025 թվականի սեպտեմբերի 22-ի N 835 Լ որոշմամբ` նախարարներին կից հասարակական խորհուրդներում Միության ներգրավում։
- Օրակարգային այլ հարցեր։
Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ Միության նախագահ Վահագն Համբարձումյանը նշեց, որ կանոնադրության համաձայն` նախագահի տեղակալի նշանակումն իրականացվում է նախագահի կողմից, և Խորհրդին ներկայացրեց նախագահի տեղակալ Նարե Սարգսյանին, ով գործուն մասնակցություն է ցուցաբերում Միության ռազմավարական առաջնահերթությունների իրագործման ուղղությամբ։

Երկրորդ հարցի շրջանակում Վ.Համբարձումյանը նշեց, որ Միությունը շարունակում է ընդլայնել անդամների շրջանակը՝ ընդգրկելով ոլորտային առաջատար կազմակերպություններ, որոնց ներուժը և փորձը նպաստում են Միության գործունեության զարգացմանը և գործատուների շահերի համակարգված պաշտպանությանը։

Շնորհավորում ենք ՀԳՀՄ անդամության համար դիմած նոր կազմակերպություններին`
- "«Ատովմյան» Իրավաբանական Եվ Խորհրդատվական" ՍՊԸ
- "«Ինֆուս» Ֆորմալ Եվ Ոչ Ֆորմալ Կրթությանն Աջակցող" ՀԿ
- "Ինտերքարս" ՍՊԸ
- "Ռիչատո" ՍՊԸ
- "Հաթերք Ֆուդ" ՍՊԸ
- "Տաուռուս Ֆինանս" ՍՊԸ
- "Արմեն Մեսրոբյան" Ա/Ձ
- "Մարգարիտ Ստեփանյան" Ա/Ձ
- "Վարուժան Ավանեսյան" Ա/Ձ
Խորհրդի անդամների կողմից միաձայն քվեարկությամբ հաստատվեց նոր կազմակերպությունների անդամակցումը, ինչը կարևոր քայլ է համատեղ ծրագրերի իրականացման, ռեսուրսների արդյունավետ համախմբման և ոլորտային ներուժի առավելագույն օգտագործման ուղղությամբ։

Նիստի օրակարգի երրորդ հարցի շրջանակում Միության նախագահ Վ. Համբարձումյանը Խորհրդին տեղեկացրեց, որ ապրիլի 10-20-ը ընկած ժամանակահատվածում Միության նախաձեռնությամբ տեղի կունենա տնտեսության ֆորմալացման խթանմանն ուղղված համաժողով, որի նպատակն է պետություն-մասնավոր հատված կառուցողական երկխոսության միջոցով համատեղ ձևավորել բիզնեսի զարգացման նոր ճանապարհային քարտեզ՝ ուղղված Հայաստանում ֆորմալ տնտեսության խթանմանը։
Օրակարգի չորրորդ հարցի շրջանակում քննարկվեցին նաև հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները կարգավորող նոր օրենսդրական նախագծի հիմնական դրույթները և դրանց կիրառական նշանակությունը։

Միության նախագահը Խորհրդի անդամներին տեղեկացրեց, որ Վարչապետի 2025 թվականի սեպտեմբերի 22-ի N 835-Լ որոշմամբ` նախարարներին կից ստեղծվել են հասարակական խորհուրդներ՝ նպատակ ունենալով խթանել քաղաքացիական հասարակության մասնակցային կառավարումը քաղաքականությունների մշակման գործընթացում։ Վ.Համբարձումյանն ընդգծեց, որ այս շրջանակում Միության ներգրավվածությունը գրեթե բոլոր նախարարություններին և կոմիտեներին կից հասարակական խորհուրդներում էականորեն ընդլայնում է Միության ինստիտուցիոնալ ներկայությունն ու ազդեցության հնարավորությունները պետական քաղաքականությունների ձևավորման փուլում։ Այս հարթակը հնարավորություն է տալիս ոչ միայն համակարգված կերպով ներկայացնել գործատուների դիրքորոշումները, այլև ակտիվորեն մասնակցել ոլորտային քաղաքականությունների մշակմանը և օգտագործել անդամների փորձագիտական ներուժը՝ իրավական ակտերի նախագծերի մշակման և կատարելագործման գործընթացում։
Ամփոփելով օրակարգային հարցերը և միաձայն կողմ քվեարկելով օրակարգային բոլոր հարցերին` Խորհուրդն ավարտեց իր աշխատանքները։







ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: