Կայացավ ՀԳՀՄ Խորհրդի հերթական նիստը
.png?token=ed19e67130937e5e597ad5bc51dafe65)
Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) Խորհրդի հերթական նիստը։
Նիստին առկա և առցանց ձևաչափով մասնակցեցին ՀԳՀՄ Խորհրդի 20 անդամներից 12-ը։
Նիստի օրակարգային հարցերն էին`
1. ՀԳՀՄ նոր անդամների անդամակցության հաստատում։
2. Միության նախագահի տեղակալի թեկնածուի ներկայացում։
3. Օրակարգային այլ հարցեր։
Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ Միության նախագահ Վահագն Համբարձումյանը նշեց, որ Միությունը հետևողականորեն շարունակում է համալրվել նոր անդամներով` ընդգրկելով տարբեր ոլորտների առաջատար կազմակերպություններ, որոնք իրենց փորձով ու ոլորտային հաջողություններով կարող են էական ներդրում ունենալ Միության գործունեության զարգացման, ռազմավարական ուղղությունների առաջմղման և գործատուների շահերի համակարգված ներկայացման գործում։
Շնորհավորում ենք ՀԳՀՄ անդամության համար դիմած նոր կազմակերպություններին`
- «Եվրոպական բիզնես ասոցիացիա» ՀԿ
- «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամ
- «Քրոու քընսալթինգ» ՍՊԸ
- «Աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման ակադեմիա» ՍՊԸ
- «Ֆինստաբ» ՍՊԸ
- «Երկաթ պրոֆֆ» ՍՊԸ
- «Մեյջոր փարթներս» ՓԲԸ
- «Ֆոտոսեր» ստուդիա
Խորհրդի անդամների կողմից միաձայն քվեարկությամբ հաստատվեց նոր կազմակերպությունների անդամակցումը, ինչը ևս մեկ քայլ է համատեղ նախագծերի իրականացման, ռեսուրսների համախմբման և տարբեր ոլորտների ներուժի արդյունավետ օգտագործման համար։
Նիստի օրակարգի երկրորդ հարցի շրջանակում Միության նախագահ Վ. Համբարձումյանը նշեց, որ Միության կանոնադրությամբ նախագահի տեղակալի նշանակումն իրականացվում է նախագահի կողմից, և Խորհրդին ներկայացրեց նախագահի տեղակալ Հարություն Գուլյանին։
Միության տնօրեն Լիլիթ Ադամյանը Խորհրդի անդամներին ներկայացրեց առաջիկա անելիքներն ու ծրագրերը` մասնավորապես նշելով, որ Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ նախատեսվում է արտագնա սեմինար` ուղղված ՀԳՀՄ անդամների կարողությունների զարգացմանը։
Միաձայն կողմ քվեարկելով օրակարգային բոլոր հարցերին` Խորհուրդն ավարտեց իր աշխատանքները։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: