Կայացավ ՀԳՀՄ խորհրդի հերթական նիստը

08-05-2026
Կայացավ ՀԳՀՄ խորհրդի հերթական նիստը

Մայիսի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) Խորհրդի հերթական նիստը։

Նիստին առկա և առցանց ձևաչափով մասնակցեցին ՀԳՀՄ Խորհրդի 20 անդամներից 15-ը։

Նիստի օրակարգային հարցերն էին`

  1. ՀԳՀՄ նոր անդամների անդամակցության հաստատում։
  2. Նախագահ Վահագն Համբարձումյանի ղեկավարությամբ` Միության պատվիրակության մասնակցությունը հունիսի 1-12-ը Ժնևում կայանալիք Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 114-րդ նստաշրջանին։
  3. Գործատուների միջազգային կազմակերպության (IOE) անդամակցության համաձայնագրի պաշտոնական ստորագրում Ժնևում։
  4. Օրակարգային այլ հարցեր։

Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ Միության նախագահ Վահագն Համբարձումյանը նշեց, որ Միությունը շարունակում է ընդլայնել անդամների շրջանակը՝ ընդգրկելով ոլորտային առաջատար կազմակերպություններ, որոնց ներուժը և փորձը նպաստում են Միության գործունեության զարգացմանը և գործատուների շահերի համակարգված պաշտպանությանը։

Շնորհավորում ենք ՀԳՀՄ անդամության համար դիմած նոր կազմակերպություններին`

1. «ՉԱՐՋԵՐՍ» ՍՊԸ (Chargers.am)
2. «ԿԱՐՄԱՔՍ» ՍՊԸ (Karmax LLC)
3. «ՄՈՒՍԱԼԵՌ ՏՊԱԳՐԱՏՈՒՆ» ՍՊԸ (Moussaler Printing House LLC)
4. «ԷՄԱԴՎԱՅԶՈՐԻ» ՍՊԸ
5. «ԲԻ ԹՈՒ ԲԻ ՔՈՆԵՔՇՆ» ՍՊԸ (B2B Connection)
6. «ԷՅՋ ԲԻ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ» ՍՊԸ (HB Accounting)
7. «ԼԻԼԻ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ
8. «ԿՈՆՑԵՊՏՈՒՄ» ՍՊԸ (Conceptum)
9. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Խորհրդի անդամների կողմից միաձայն քվեարկությամբ հաստատվեց նոր կազմակերպությունների անդամակցումը, ինչը կարևոր քայլ է համատեղ ծրագրերի իրականացման, ռեսուրսների արդյունավետ համախմբման և ոլորտային ներուժի առավելագույն օգտագործման ուղղությամբ։

Օրակարգի երկրորդ հարցի շրջանակում քննարկվեց Հայաստանի գործատուների հանրապետական միության պատվիրակության մասնակցությունը Ժնևում հունիսի 1-12-ը կայանալիք Աշխատանքի միջազգային կազմակերպության (International Labour Organization) 114-րդ նստաշրջանին։

Վահագն Համբարձումյանն ընդգծեց, որ Միության մասնակցությունը կարևոր հնարավորություն է միջազգային հարթակում ներկայացնելու Հայաստանի գործատուների առաջնահերթությունները, ինչպես նաև զարգացնելու համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։ Նշվեց, որ նստաշրջանի ընթացքում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ ԱՄԿ գլխավոր տնօրենի, ինչպես նաև միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։

Երրորդ հարցի շրջանակում անդրադարձ կատարվեց Ժնևում նախատեսվող կարևոր իրադարձությանը՝ Գործատուների միջազգային կազմակերպության (International Organisation of Employers) անդամակցության համաձայնագրի պաշտոնական ստորագրմանը, ինչը նոր հնարավորություններ կբացի Միության միջազգային ներգրավվածության, լավագույն փորձի փոխանակման և միջազգային հարթակներում հայաստանյան գործարար համայնքի շահերի առավել արդյունավետ ներկայացման տեսանկյունից։

Նիստի ավարտին քննարկվեցին նաև ընթացիկ կազմակերպական և աշխատանքային մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին առաջիկա ծրագրերին, միջազգային համագործակցության ընդլայնմանը և անդամ կազմակերպությունների հետ փոխգործակցության ամրապնդմանը։

Ամփոփելով օրակարգային հարցերը և միաձայն կողմ քվեարկելով օրակարգային բոլոր հարցերին` Խորհուրդն ավարտեց իր աշխատանքները։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ