Կայացավ ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

17-03-2026
Կայացավ ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Մարտի 16-ին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ կայացավ նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։
Նիստի ընթացքում նախարարը ներկայացրեց արդարադատության ոլորտում իրականացվող և նախատեսվող մի շարք բարեփոխումներ։
Մասնավորապես անդրադարձ կատարվեց`

  • արդարադատության ոլորտի թվայնացման գործընթացին,
  • դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ վարչական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում ներդրված գործերի քննության ողջամիտ ժամկետների ինստիտուտին,
  • քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների ռազմավարական ուղղություններին՝ ընդգծելով պատժից պայմանական վաղակետ ազատման ինստիտուտի կատարելագործմանն ուղղված աշխատանքները։

Նախարարը ներկայացրեց նաև՝

  • հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում իրականացվող միջոցառումները,
  • Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքները։

Նիստին մասնակցում էր նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության Խորհրդի անդամ, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը, ով ներկայացրեց իր դիտարկումներն օրակարգային հարցերի վերաբերյալ:

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ