Կայացավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը
.jpg?token=a182b1dae992f1a71aebf9030ac7ba7a)
Հուլիսի 14-ին տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը։
Նիստին մասնակցում էին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) Խորհրդի անդամ Միհրան Թադևոսյանն ու ՀԳՀՄ անդամ, Motive Consulting LLC–ի հիմնադիր տնօրեն Արթուր Հակոբյանը։
Նիստի ընթացքում քննարկվեցին «Ներդրումային ֆոնդերի մասին», «ՍՊԸ-ների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից իրական շահառուի տարեկան հայտարարագրման պարտադիր ներկայացման պահանջի վերանայման օրենսդրական նախաձեռնությունները, որոնց նպատակն է բարելավել իրավական դաշտը, խթանել ներդրումների ներգրավումը, ապահովել օրենսդրության համապատասխանեցումը միջազգային լավագույն փորձին և վերանայել վարչարարական պահանջները՝ հատկապես ՓՄՁ-ների տեսանկյունից։
Հիշեցնում ենք, որ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը հանդիսանում է ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ զարգացման պետություն-մասնավոր երկխոսության հարթակի անդամ, որի շրջանակներում անդամները ներկայացնում են օրենսդրական բնույթի խնդիրներ, իսկ ՎԶԵԲ-ի կողմից ձևավորված IC Armenia-ի իրավաբանների և տնտեսագետների թիմն իրականացնում է փորձագիտական աջակցություն օրենսդրական բարեփոխումների նպատակով։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: