Կայացավ ՀՀ էկոնոմիկայի նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

26-03-2026
Կայացավ ՀՀ էկոնոմիկայի նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

Մարտի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացավ նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը։

Նիստին մասնակցում էր նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը։

Օրակարգում ներառված էր 5 հարց։

Նիստի մեկնարկին նախարարը շնորհավորեց անդամներին՝ ընդգծելով, որ նրանց փորձառությունը կօգնի համատեղ քննարկումների միջոցով ձևավորել լուծումներ, որոնք կնպաստեն կատարվող հսկայածավալ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

Նիստի ընթացքում ներկայացվեցին նախարարության ծրագրերը և 2026 թվականի առաջնահերթ միջոցառումները, իսկ խորհրդի անդամներն իրենց հերթին ընդգծեցին ակտիվ ներգրավվածություն ցուցաբերելու պատրաստակամությունը:

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ