Կայացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

23-09-2026
Կայացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Սեպտեմբերի 18-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությունը ներկայացրեց Վարուժան Ավանեսյանը։

Նիստի ընթացքում քննարկման հիմնական թեման երիտասարդական նախաձեռնող խմբերի աջակցության մեթոդաբանության նախագիծն էր՝ «ՀՀ երիտասարդական քաղաքականությունը. երիտասարդական նախաձեռնող խմբերի աջակցման մեթոդաբանությունը»։



ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց նախագծի հիմնական դրույթները՝ անդրադառնալով երիտասարդական նախաձեռնությունների աջակցության ձևերին և մեթոդներին, երիտասարդների կարողությունների զարգացմանն ու համայնքային մասնակցության խթանմանը։

Նախագծի ներկայացումից հետո տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում խորհրդի անդամները բարձրաձայնեցին իրենց հարցերը, ներկայացրեցին դիտարկումներ և առաջարկություններ։

Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչ Վարուժան Ավանեսյանը հանդես եկավ առաջարկով, որ նախագծի բազմաթիվ հոդվածներում նշված լավ հմտությունների շարքին տալ փափուկ հմտություններ սահմանումը՝ այն առավել ընդգրկուն դարձնելու նպատակով և ընդգծեց, որ Միությունը պատրաստ է ստանձնելու ընդհանուր գործընթացի մենթորությունը, աջակցությունը և մոնիթորինգը:
Ի պատասխան՝ նախարարը կարևորեց և ընդունելի համարեց Վարուժան Ավանեսյանի առաջարկը՝ սահմանումների հետ կապված:

Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությունը կարևորում է երիտասարդության զարգացմանն առնչվող նախաձեռնությունների և քաղաքականությունների քննարկմանը մասնակցությունը՝ հատկապես երիտասարդների կարողությունների զարգացման և աշխատաշուկային նրանց մասնակցության տեսանկյունից։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ