Կայացավ ՀՀ ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

17-02-2026
Կայացավ ՀՀ ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

Փետրվարի 17-ին տեղի ունեցավ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի առաջին նիստը։

Խորհրդի ձևավորումը միտված է պետություն–մասնավոր հատված փոխգործակցության հարթակի ձևավորմանը՝ ապահովելով քաղաքացիական հասարակության մասնակցությունն ու արդյունավետ երկխոսության ամրապնդումը։
Նիստին մասնակցում էին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը և Միության անդամ Արթուր Հակոբյանը։

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը վերահաստատեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ բաց և կառուցողական երկխոսության պատրաստակամությունը՝ համատեղ քննարկելու հանրությանը հուզող հարցերն ու առաջնահերթությունները։
Նիստի ընթացքում քննարկվեցին Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով նախատեսված՝ 2026 թվականին Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվելիք միջոցառումները, ինչպես նաև հարկային վարչարարության բարեփոխումների և մաքսային ծառայության առաջիկա տարիների զարգացման ռազմավարական ուղղությունները։
Անդրադարձ կատարվեց նաև ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգի վերանայմանը, որի շրջանակում առաջարկվեց քննարկել հանձնաժողովի աշխատանքներին քաղաքացիական հասարակության ներկայացուցչի՝ իր ցանկությամբ մասնակցության ապահովման հարցը։
Միության նախագահ Վահագն Համբարձումյանը ներկայացրեց իր դիտարկումներն ու առաջարկությունները օրակարգային հարցերի վերաբերյալ՝ ընդգծելով հարկային վարչարարության բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը և դրանց կանխատեսելիության ապահովումը գործարար համայնքի համար։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ