Կայացավ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը
Փետրվարի 6-ին տեղի ունեցավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից ձևավորված նոր հասարակական խորհրդի առաջին նիստը, որը վարում էր նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նիստին մասնակցում էր նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը։

Նախարարը շնորհավորեց խորհրդի անդամներին՝ կազմում ընդգրկվելու կապակցությամբ և ընդգծեց, որ խորհուրդն արդեն ունի պաշտոնապես ամրագրված դեր ռազմավարական ծրագրերի վերաբերյալ կարծիք հայտնելու առումով, և նոր աշխատակարգով էլ ավելի է բարձրացել հասարակական խորհրդի դերն ու նշանակությունը ոլորտային քաղաքականությունների մշակման գործընթացում։ Նախարարը կարևորեց նաև այն հնարավորությունը, որ հասարակական խորհուրդները կարող են ձևավորել աշխատանքային խմբեր և դրանց շրջանակում քաղաքականությունների կատարելագործման նպատակով լիազոր մարմնին ներկայացնել բարելավման կոնկրետ առաջարկներ։ Այնուհետև Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց օրակարգի հիմնական հարցը, որը ներառում էր Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների շրջանակում 2021 թվականից առ այսօր ԿԳՄՍ ոլորտներում գրանցած ձեռքբերումները, ինչպես նաև 2026 թվականին նախատեսված աշխատանքները։ Զեկույցին հաջորդեց ակտիվ հարցուպատասխան, որի ընթացքում խորհրդի անդամները բարձրաձայնեցին մի շարք հարցեր և ստացան համապատասխան պատասխաններ։
Իր ելույթում ՀԳՀՄ գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանն անդրադարձավ 2024 թվականից ուժի մեջ մտած «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներին։ Նա ընդգծեց, որ Միությունը հավատարիմ է իր առաքելությանը նպաստելու կրթության և աշխատաշուկայի միջև կապի ամրապնդմանը, խթանելու գործատուների հետ սերտ համագործակցությունը և ապահովելու դուալ կրթության համակարգի արդյունավետ ներդրումը՝ հիմնված աշխատաշուկայի իրական կարիքների վրա։
Նիստի ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ ներկայացնել առաջարկություններ թեմատիկ ուղղություններով աշխատանքային խմբերի ձևավորման և դրանց գործունեության կանոնակարգի մշակման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերից ՀԳՀՄ–ն ընդգրկվել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի կազմում՝ նպատակ ունենալով ներկայացնել գործատուների համընդհանուր շահերն ու ակտիվորեն մասնակցել ոլորտի քաղաքականության մշակմանն ու կատարելագործմանն ուղղված գործընթացին։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: