Կայացավ փափուկ հմտությունների զարգացմանն ուղղված գործնական սեմինար-դասընթացը
Հուլիսի 24-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության և InfoSkills ընկերության հիմնադիր Վարուժան Ավանեսյանի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Փափուկ հմտություններ» (Soft Skills) թեմայով գործնական սեմինար-դասընթացը։
Դասընթացին մասնակցեցին ՀԳՀՄ անդամ կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված են ժամանակակից կառավարման հմտությունների զարգացման և թիմերի արդյունավետության բարձրացման հարցերով։

Դասընթացը վարեց կազմակերպությունների զարգացման խորհրդատու Վարուժան Ավանեսյանը, ով իր բազմամյա մասնագիտական փորձի հիման վրա ներկայացրեց ժամանակակից կազմակերպություններում փափուկ հմտությունների զարգացման արդյունավետ գործիքներն ու մեթոդները։ Դասընթացն անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով՝ ներառելով գործնական վարժություններ, սիմուլյացիաներ, խմբային քննարկումներ և իրական աշխատանքային իրավիճակների վերլուծություն, ինչը մասնակիցներին հնարավորություն տվեց ոչ միայն ձեռք բերել նոր գիտելիքներ, այլև անմիջապես կիրառել դրանք գործնական առաջադրանքների միջոցով։ Մասնակիցները նաև հնարավորություն ունեցան քննարկելու իրենց կազմակերպություններում հանդիպող մարտահրավերները և ստանալու կիրառելի մասնագիտական խորհուրդներ։
Ողջունելով մասնակիցներին՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը նշեց, որ ժամանակակից աշխատաշուկայում մասնագիտական գիտելիքներին զուգահեռ առանցքային նշանակություն ունեն նաև փափուկ հմտությունները, որոնք նպաստում են արդյունավետ հաղորդակցությանը, առաջնորդությանը և կազմակերպությունների կայուն զարգացմանը։ Նա ընդգծեց, որ ՀԳՀՄ-ն հետևողականորեն շարունակելու է իրականացնել նման նախաձեռնություններ՝ աջակցելով անդամ կազմակերպությունների կարողությունների զարգացմանը, մրցունակության բարձրացմանը և ժամանակակից բիզնես միջավայրի պահանջներին համապատասխան մարդկային կապիտալի ձևավորմանը։










ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: