Միության նախագահի տեղակալը մասնակցեց ԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստին
Հուլիսի 14-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը և երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրերը։
Նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց ժողովրդագրական քաղաքականության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ պետության քայլերը միտված են ոչ միայն ծնելիության խթանմանը, այլև ընտանիքների բարեկեցության բարձրացմանը, սոցիալական պաշտպանվածության ամրապնդմանը, առողջ ապրելակերպի խթանմանը, ակտիվ ծերացման ապահովմանը, արտագաղթի նվազեցմանը և մարդկային կապիտալի զարգացմանը։
Նիստի ընթացքում ներկայացվեցին նաև երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության գործող և նախատեսվող ծրագրերը, այդ թվում՝ 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման աջակցության նոր ծրագիրը, որը նախատեսվում է գործարկել 2027 թվականի մարտի 2-ից։ Քննարկվեցին ծրագրերի իրականացման մեխանիզմները, աջակցության չափերը և զարգացման հեռանկարները։
Հասարակական խորհրդի անդամները ներկայացրին իրենց առաջարկություններն ու տեսակետները ծրագրերի հասցեականության, արդյունավետության բարձրացման և ժողովրդագրական քաղաքականության նպատակների առավել արդյունավետ իրագործման ուղղությամբ։
Հայաստանի գործատուների հանրապետական միությունից նիստին մասնակցում էր նախագահի տեղակալ Նարե Սարգսյանը, ով սոցիալական և ժողովրդագրական քաղաքականության շուրջ մասնագիտական քննարկումների շրջանակում ներկայացրեց իր դիտարկումները։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: