Կայացել է «Գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով» աշխատաժողովը

03-12-2025
Կայացել է «Գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով» աշխատաժողովը

Նոյեմբերի 29-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը, Խորհրդի անդամներ Միհրան Թադևոսյանը, Արտակ Մարգարյանը, Մհեր Մաթևոսյանը, անդամներ Հերմինե Թովմասյանը և Մարինա Սանդոյանը մասնակցեցին Ջերմուկում կայացած «Գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով» խորագրով երկրորդ աշխատաժողովին:

Ողջունելով ներկաներին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ խնդիրների քննարկումը պետք է զուգորդվի Հայաստանում տեղի ունեցող քաղաքական և սոցիալ-հոգեբանական գործընթացներով։

Աշխատաժողովի նպատակը Հայաստանի հանրային և մասնավոր հատվածների միջև կառուցողական և հաշվետու համագործակցության ամրապնդումն է՝ հիմք ընդունելով նախապես հավաքագրված և քննարկված ոլորտային խնդիրները և դրանց հնարավոր լուծումների ուղղությամբ ներկայացված առաջարկները։

Աշխատաժողովին մասնակցել են Կառավարության, օրենսդիր իշխանության, պետական մարմինների, գործարար համայնքի ներկայացուցիչներ:

Նյութի աղբյուրը` https://www.youtube.com/watch?v=wJynVoyeX84https://www.youtube.com/watch?v=4ZpQ-dQISbo

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ