Կանանց ձեռներեցության միջազգային օրվա առթիվ տեղի ունեցավ հանդիսավոր բիզնես ընթրիք և մրցանակաբաշխություն

19-11-2025
Կանանց ձեռներեցության միջազգային օրվա առթիվ տեղի ունեցավ հանդիսավոր բիզնես ընթրիք և մրցանակաբաշխություն

Նոյեմբերի 19-ին` Կանանց ձեռներեցության միջազգային օրվա առթիվ, «Լաթար» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ «Գլխավոր կանայք - 2025» խորագրով մրցանակաբաշխություն, որը կազմակերպվել էր «Էյ Էյ Դի Փրոջեքթ» PR MEDIA ընկերության և «Հայրենիք-Սփյուռք կապերի զարգացման» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ:


Միջոցառման նպատակն էր մեկտեղել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և բիզնեսում նշանակալի հաջողությունների հասած կին ձեռներեցներին, ինչպես նաև ստեղծել փորձի փոխանակման, գործընկերային կապերի ձևավորման և արդյունավետ համագործակցության ձևավորման միջավայր։
Մրցանակաբաշխությանը հրավիրված էր նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, ով իր ողջույնի խոսքում անդրադարձավ կին ձեռներեցների կարևոր դերակատարմանը տնտեսության զարգացման գործում` ընդգծելով աջակցող քաղաքականության և հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությունը։

Բիզնես ընթրիքն ուղեկցվեց հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում տարբեր անվանակարգերում մրցանակներ հանձնվեցին կին գործարարներին, ովքեր իրենց նախաձեռնողականությամբ, նորարար մտածողությամբ և հետևողական աշխատանքով նշանակալիորեն նպաստել են տարիներով ձևավորված կարծրատիպերի հաղթահարմանը։

Մրցանակաբաշխության շրջանակում տարբեր անվանակարգերում պարգևատրվեցին նաև ՀԳՀՄ անդամ մի շարք կին ձեռներեցներ.
1. «Գլոբալֆին» հաշվապահական գրասենյակի տնօրեն Ասյա Գալստյանը,
2. «Գործընկեր գրասենյակ» հաշվապահական կենտրոնի տնօրեն Աիդա Գրիգորյանը,
3. «Բիզնես Աջակից» հաշվապահական գրասենյակի տնօրեն Սեդա Ղազարյանը,
4. «Մէա Ըքաունթինգ» հաշվապահական գրասենյակի տնօրեն Լուսինե Եղիազարյանը:




Միջոցառման ընթացքում շնորհակալագիր հանձնվեց Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանին` միության աշխատանքների պատշաճ համակարգման, ինչպես նաև գործընկերային կապերի ամրապնդման գործընթացում նշանակալի ներդրում ունենալու համար։

Շնորհավորում ենք մրցանակակիր մեր գործընկերներին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ, սահուն ընթացք և շարունակական հաջողություններ:
Միջոցառումը կարևոր հարթակ էր կին ձեռներեցների գործունեությունը ևս մեկ անգամ արժևորելու, նրանց ձեռքբերումները լուսաբանելու և նոր համագործակցային կապեր ձևավորելու համար։







Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ