ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվեցին PISA 2025-ի արդյունքները
Հոկտեմբերի 2-ին Երևանի «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրում կայացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որի օրակարգի հիմնական հարցը PISA 2025 միջազգային գնահատման արդյունքների ներկայացումն էր։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց PISA-ի նպատակն ու նշանակությունը՝ ընդգծելով, որ միջազգային ստուգատեսը հնարավորություն է տալիս գնահատելու ոչ միայն սովորողների գիտելիքները, այլև դրանք իրական կյանքի տարբեր իրավիճակներում կիրառելու կարողությունը։ Նա նշեց, որ Հայաստանի՝ PISA-ին մասնակցության կարևոր նպատակներից է ստացված տվյալների միջոցով հանրակրթության բարեփոխումների ազդեցությունը գնահատելը և կրթական համակարգում անհրաժեշտ բարելավումների ուղղությունները բացահայտելն է։ Հայաստանն առաջին անգամ ստուգատեսին մասնակցել է 2025 թվականին, որը կազմակերպվում է չորս տարին մեկ անգամ։ Այն անցկացվել է երեք հիմնական ուղղությամբ՝ բնական գիտություններ, մաթեմատիկա և ընթերցանություն։ Նախարարը մանրամասն ներկայացրեց, թե բոլոր երեք ուղղություններով ստուգատեսի նվազագույն շեմը հաղթահարած սովորողը ինչ պետք է կարողանա անել։
Քննարկման ընթացքում խորհրդի անդամները բարձրացրեցին կրթության որակի բարելավմանն առնչվող մի շարք հարցեր՝ անդրադառնալով ուսուցման նոր մեթոդներին, գնահատման համակարգին, դպրոցական ծրագրերի և դասագրքերի բարելավմանը, ընթերցանության խթանմանը, դպրոցական միջավայրին, ինչպես նաև կրթության հասանելիությանն ու լրացուցիչ կրթական հնարավորություններին։
Նիստին Հայաստանի գործատուների հանրապետական միությունը ներկայացնում էր գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը, ով մասնավորապես հետաքրքրվեց, թե PISA-ի արդյունքները որպես կրթական քաղաքականության ախտորոշիչ գործիք օգտագործելով՝ դրանց հիման վրա ինչպիսի բարեփոխումներ են նախատեսվում հանրակրթական համակարգում՝ գիտելիքի փոխանցումից դեպի դրա գործնական կիրառման, վերլուծության և իրական խնդիրների լուծման վրա հիմնված մոտեցման անցումն ապահովելու համար։

Նիստից հետո խորհրդի անդամները «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ուղեկցությամբ շրջայց կատարեցին վերջերս վերակառուցված հաստատությունում և ծանոթացան ստեղծված ենթակառուցվածքներին:

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: