Գործարարները` մեկ հարթակում. մեկնարկեց Միության «BizNet» հանդիպումների շարքը

03-11-2025
Գործարարները` մեկ հարթակում.  մեկնարկեց Միության «BizNet» հանդիպումների շարքը

Նոյեմբերի 1-ին մեկնարկեց Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) կողմից նախաձեռնած նոր՝ «BizNet» խորագրով հանդիպումների շարքը, որը նպատակ ունի ստեղծել շփումների և փոխգործակցության արդյունավետ հարթակ գործարար համայնքի ներկայացուցիչների համար:

Depo 17 ռեստորանում կայացած առաջին «BizNet» հանդիպումը կազմակերպվել էր ՀԳՀՄ գործընկեր «FS Projects» ընկերության հետ համատեղ։

Միջոցառումը համախմբեց ավելի քան 70 գործարարի, որը հնարավորություն տվեց մասնակիցներին նոր համագործակցությունների հաստատման, արժեքավոր գործընկերային կապերի ձևավորման և փորձի փոխանակման համար:

Երեկույթի գործընկեր կազմակերպությունների շնորհիվ միջոցառումը նվերառատ էր և անակնկալներով լեցուն։

Միջոցառման իրականացման գործում իրենց կարևոր ներդրումն ունեցան մեր գործընկերները, ովքեր բոլոր մասնակիցներին նվիրեցին իրենց բրենդին պատկանող արտադրանքի անհատական գեղեցիկ փաթեթներ՝

  • Depo 17 ռեստորանը,
  • Waxing House էսթետիկ կենտրոնը,
  • Haterk Food մեղրամթերք արտադրող ընկերությունը,
  • Golden Goat պանրամթերք արտադրող ընկերությունը,
  • Kvadrа-Impex Kaffa սուրճի ընկերությունը,
  • Be Famous մարքեթինգային և խորհրդատվական ընկերությունը,
  • AVRA Petrol ընկերությունը,
  • Vogis հայկական ջին արտադրող ընկերությունը,
  • 2Sweet ընկերությունը։

Միությունը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համագործակցության և աջակցության համար՝ միջոցառման բոլոր մասնակիցներին պարգևելով անմոռանալի և արժեքավոր երեկո։

Միջոցառումը կազմակերպված էր ոչ ֆորմալ ձևաչափով, որը հնարավորություն տվեց մասնակիցներին կիսվել նորարար գաղափարներով, հաստատել նոր գործընկերային կապեր և ձևավորել համագործակցության համատեղ նախաձեռնություններ՝ ապագա նախագծերի հիմք դնելով։

«BizNet» երեկույթների շարքը կշարունակվի որպես պարբերական հանդիպումների յուրօրինակ ձևաչափ, որտեղ յուրաքանչյուր գործարար կունենա հնարավորություն՝ ստեղծելու արժեքավոր գործընկերային կապեր, ներկայացնելու իր գործունեությունը և բացահայտելու համագործակցության նոր հնարավորություններ։ Այս հարթակը միտված է նպաստելու ոչ միայն փորձի ու գիտելիքի փոխանակմանը, այլև միասնական բիզնես էկոհամակարգի ձևավորմանը։

Հետևե՛ք մեզ։ Միացե՛ք հաջորդ «BizNet» հանդիպմանը։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ