«Լիզինգ ֆինանսական գործիքի կիրառումը բիզնեսում» թեմայով դասընթաց

04-12-2025
«Լիզինգ ֆինանսական գործիքի կիրառումը բիզնեսում» թեմայով դասընթաց

Դեկտեմբերի 5-ին տեղի կունենա Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամ ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի հետ համատեղ նախաձեռնած սեմինար՝ «Լիզինգ ֆինանսական գործիքի կիրառումը բիզնեսում» թեմայով։

Սեմինարը հնարավորություն կտա`

  • Հասկանալ` թե ինչպես կարող է լիզինգը դառնալ ձեր բիզնեսի արագ զարգացման գործիք՝ փոխարինելով մեծ նախնական ներդրումները կանխատեսելի և կառավարելի վճարումներով։
  • Ճիշտ կողմնորոշվել տեխնիկայի, սարքավորումների և տրանսպորտի ընտրության մեջ, հասկանալով թե որ դեպքերում լիզինգը կարող է առավել շահավետ լինել։
  • Ստանալու գործնական խորհուրդներ, որոնք կիրառելի են անմիջապես, ներառյալ բանակցությունների, առաջարկների գնահատման և մատակարարների հետ արդյունավետ աշխատանքի մոտեցումները։

Սեմինարի մանրամասներ`
Ամսաթիվ` դեկտեմբերի 5
Ժամ` 16։00
Վայր` մասնակցության վայրի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք գրանցումից հետո` պայմանավորված մասնակիցների քանակով

Սեմինարի մասնակցությունն անվճար է։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ