«Լիզինգ ֆինանսական գործիքի կիրառումը բիզնեսում» թեմայով սեմինար ՀԳՀՄ անդամների համար
Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) և Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիայի համատեղ կազմակերպած սեմինարը՝ «Լիզինգ ֆինանսական գործիքի կիրառումը բիզնեսում» թեմայով։ Սեմինարի նպատակն էր բացահայտել լիզինգի հնարավորությունները` որպես բիզնեսի արագ զարգացման միջոց։

Հաշվի առնելով այսօր այս գործիքի նկատմամբ աճող պահանջարկը և մի շարք բանկերի և վարկային կազմակերպությունների ներհոսքը դեպի այս շուկա, օրեցօր աճող լիզինգի պորտֆելը, ինչպես նաև մի շարք պետական և ոչ պետական աջակցության ծրագրերի ու գործիքների առկայությունը՝ գործարարներին անհրաժեշտ Է լինել տեղեկացված ֆինանսական այս ռեսուրսի բոլոր առանձնահատկություններին և առավելություններին։
Սեմինարը վարեց Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը, ով ներկայացրեց լիզինգի էությունը, գործարքի բովանդակությունը, փուլերը և նրանց առանձնահատկությունները։ Նա շեշտեց, որ լիզինգը, լինելով արդյունավետ և ճկուն ֆինանսական լուծում, կարող է նշանակալի օգուտներ բերել բիզնեսին՝ հնարավորություն տալով նվազեցնել նախնական ներդրումների պահանջները և ֆինանսական ռիսկերը, այնուհետև ապահովել կանխատեսելի վճարումների համակարգ։
Սեմինարն անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու լիզինգի գործնական կիրառման տարբեր կողմերը՝ ինչպես ճիշտ կողմնորոշվել տեխնիկայի, սարքավորումների և տրանսպորտի ընտրության հարցերում, ինչպես նաև ինչպիսի գործնական մոտեցումներ կարելի է կիրառել լիզինգի պայմանների գնահատման և մատակարարների հետ արդյունավետ համագործակցության հարցերում։

Սեմինարը հնարավորություն տվեց մասնակիցներին հասկանալու լիզինգը որպես ժամանակակից փոքր և միջին բիզնեսի շարժիչ ուժ և օգտագործելու այն թիրախավորված շուկայում, ինչպես նաև փոխարինելու մեծ նախնական ներդրումները կանխատեսելի և կառավարելի վճարումներով։
Շնորհակալություն ենք հայտնում Արսեն Բազիկյանին՝ ՀԳՀՄ անդամների հետ արժեքավոր տեղեկատվությամբ կիսվելու և բիզնեսի զարգացման նոր ուղիներ բացահայտելու համար։


ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: