Մարդկային ռեսուրսների կառավարումը` բիզնեսի աճի և մրցունակության գործոն

18-11-2026
Մարդկային ռեսուրսների կառավարումը` բիզնեսի աճի և մրցունակության գործոն

Ի՞նչն է իրականում դարձնում բիզնեսը հաջողակ՝ տեխնոլոգիանե՞րը, ներդրումնե՞րը, թե՞ մարդիկ, ովքեր կանգնած են այդ ամենի հետևում։

Այսօր մարդկային ռեսուրսների կառավարումն այլևս պարզապես վարչարարություն չէ։ Այն բիզնեսի ռազմավարության, կայուն զարգացման և մրցունակության կարևորագույն բաղադրիչներից է։

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը հրավիրում է իր գործընկերներին մասնակցելու հանդիպում-սեմինարի, որի ընթացքում կանդրադառնանք ժամանակակից ՄՌԿ մոտեցումներին և դրանց ազդեցությանը բիզնեսի արդյունքների վրա։

Ի՞նչ ենք քննարկելու

  • Ինչպե՞ս ՄՌԿ-ն դարձնել բիզնեսի ռազմավարական գործընկեր։
  • Ինչպե՞ս չափել և գնահատել ՄՌԿ գործընթացների արդյունավետությունը։
  • Ինչպե՞ս աշխատակիցների զարգացումը կապել կազմակերպության տնտեսական արդյունքների հետ։

Ո՞րն է բիզնեսի ղեկավարի դերն ու պատասխանատվությունը մարդկային ռեսուրսների կառավարման գործում։

Սեմինարը կվարի Ջուլիա Վարդանյանը՝ ՄՌԿ փորձագետ, բիզնես թրեյներ, մասնագիտական գրքերի հեղինակ, «Բվիկ» կրթական հիմնադրամի համահիմնադիր։

Նոյեմբերի 26

16:30

«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն (Խորենացու փ., 15 շենք)

Հանդիպումը նախատեսված է ՀԳՀՄ անդամ կազմակերպությունների ղեկավարների և մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների համար։

Միացե՛ք մեզ՝ բացահայտելու, թե ինչպես մարդկանց ներուժը վերածել բիզնեսի իրական արդյունքի։

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ https://forms.gle/AzFNfUkb1zvt9Bk46

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ