Մասնագիտական քննարկում` ուղղված նոր սերնդի ֆինանսիստերի կարիերայի ձևավորմանն ու զարգացմանը
.jpg?token=6c1c9f64623c88a18d638705c9c6b436)
Մայիսի 15-ին Հայաստանի եվրոպական համալսարանում տեղի ունեցավ միջբուհական միջոցառում «Նոր սերնդի ֆինանսիստների համաժողով. մտածողություն, փորձ, նորարարություն» խորագրով, որի նպատակն էր միավորել Հայաստանի առաջատար բուհերի ապագա ֆինանսիստներին, ոլորտային մասնագետներին և գործատուներին մեկ հարթակում՝ վերլուծելու և բացահայտելու կրթական համակարգի և աշխատաշուկայի փոխազդեցության հնարավորությունները, համագործակցության նոր ուղիները, կրթության և գործատուի պահանջների համահնչեցման ձևերը։
Համաժողովի շրջանակներում կազմակերպվեց պանելային քննարկում, որին մասնակցում էին Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը, ՀՀ Ֆինանսների նախարարի խորհրդական Կարեն Սարգսյանը, «Հելփս Քընսալթինգ» ՍՊԸ համահիմնադիր և ֆինանսական տնօրեն, Helps LLC (ԱՄՆ) կառավարման գործընկեր Արշակ Վարժապետյանը, Galaxy Group ընկերությունների խմբի Ստրատեգիայի և իննովացիաների տնօրեն, բիզնես խորհրդատու, բիզնեսի ռազմավարության, զարգացման և կորպորատիվ նորարարությունների փորձագետ Էդգար Կարապետյանը, Easy Pay ընկերության ֆինանսական տնօրեն, գործադիր տնօրենի տեղակալ Արմեն Վիրաբյանը, «Կալիբրի Գրուպ» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, ԱԳԳԱ հիմնադիր խորհրդի անդամ Ռուստամ Գրիգորյանը։
Պանելային քննարկման ընթացքում ձևավորվեց արդյունավետ մասնագիտական երկխոսություն գործատուների և ուսանողների միջև. կազմակերպվեց ակտիվ հարցուպատասխան, առաջատար մասնագետները կիսվեցին գործնական և արժեքավոր խորհուրդներով կրթական ծրագրերի շարունակական բարելավման, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կարողությունների զարգացման, պրոֆեսիոնալների նոր սերունդ պատրաստելու համար ժամանակակից ֆինանսական կրթության վերափոխման վերաբերյալ։ ՀԳՀՄ տնօրեն Լիլիթ Ադամյանն իր խոսքում անդրադարձավ աշխատաշուկայի ժամանակակից պահանջներին և զարգացման արդի միտումներին` ընդգծելով նոր կարողությունների ու փափուկ հմտությունների հետևողական զարգացման կարևորությունը աշխատաշուկաի պահանջարկի դինամիկ համապատասխանեցման, մրցունակության բարձրացման և մասնագիտական առաջընթացի ապահովման գործում։
Համաժողովը վերածվեց գաղափարների, գիտելիքների ու փորձի փոխանակման իրական հարթակի, որտեղ բարձրացված հարցերի և պատասխանների միջոցով սահմանվեցին հստակ ուղենիշներ ապագա ֆինանսիստների կարիերայի ձևավորման և զարգացման համար։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: