Մեկնարկեցին գործատուների միությունների գործունեությանը վերաբերող օրենսդրական կարգավորումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումները

26-10-2024
Մեկնարկեցին գործատուների միությունների գործունեությանը վերաբերող օրենսդրական կարգավորումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումները

Հոկտեմբերի 24-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ գործատուների միությունների գործունեությանը վերաբերող օրենսդրական կարգավորումների վերանայման շրջանակում առանձին հարցերի վերաբերյալ լուծումներ գտնելու և համապատասխան կարգավորումներ ամրագրելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, ինչպես նաև աշխատանքային խմբում ՀԳՀՄ կողմից ընդգրկված ներկայացուցիչներ Հերմինե Թովմասյանը, Միհրան Թադևոսյանը, Արթուր Հովհաննիսյանը։

Աշխատանքային խմբի հանդիպումները համակարգում է ՀՀ ԱՍ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, որտեղ ընդգրկված են նաև ԱՍ նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, աշխատանքի և զբաղվածության վարչության աշխատանքի վարձատրության քաղաքականության բաժնի պետ Լյուբով Գևորգյանը, բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Սարգսյանը, ինչպես նաև այլ ներկայացուցիչներ մի շարք միություններից, ասոցիացիաներից և հասարակական կազմակերպություններից։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հարցեր «Գործատուների միությունների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներում և սահմանումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ