Մեկնարկել է «Բարենպաստ միջավայր և պետական աջակցության արդյունավետ գործիքակազմ ՓՄՁ կայուն զարգացման և կայուն զբաղվածության համար ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում» ծրագիրը
2023թ. մարտի 1-ից մեկնարկել է ՀԳՀՄ կողմից իրականացվող «Բարենպաստ միջավայր և պետական աջակցության արդյունավետ գործիքակազմ ՓՄՁ կայուն զարգացման և կայուն զբաղվածության համար ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում» ծրագիրը, որն իրականացվում է Բուլղարիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ:
Ծրագրի շրջանակներում իրականացվում են սոցիոլոգիական հարցումներ ՓՄՁ-ների շրջանում, անցկացվում են խորացված հարցազրույցներ տարբեր ոլորտների մասնագետների, փորձագետների և ձեռնարկատերերի հետ՝ ըստ տնտեսության տարբեր ոլորտների պատկանելիության, և կազմակերպվում են ֆոկուս խմբերի քննարկումներ պետական աշխատողների, փորձագետների և ՓՄՁ ներկայացուցիչների հետ:
Ծրագրի շրջանակերում իրականացվող հետազոտության նպատակն է՝
- բացահայտել ՓՄՁ-ների առկա խնդիրներն ու մարտահրավերները,
- վեր հանել կայուն ձեռնարկատիրության և կայուն զբաղվածության խոչընդոտները, առկա մարտահրավերները
- գնահատել պետական աջակցության գործիքակազմի արդյունավետությունը,
- ստացված արդյունքների հիման վրա մշակել և ներկայացնել բարելավման առաջարկներ համապատասխան պետական մարմիններին:
Ծրագիրն իրականացվելու է 2023թ. մարտ-մայիս ամիսների ընթացքում: Ծրագրի արդյունքները կամփոփվեն ս.թ. մայիս ամսին:
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: