Մեկնարկել է «Ոլորտային որակավորման շրջանակներ՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի ներքո» աշխատաժողովը
.jpg?token=9c3b0dda4fbd009edbf85d2461864aae)
Սեպտեմբերի 22-ին և 23-ին Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության (ՀԳՀՄ) Խորհրդի անդամ Միհրան Թադևոսյանը և ՀԳՀՄ անդամ Հասմիկ Իգիթխանյանը մասնակցեցին «Ոլորտային որակավորման շրջանակներ՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի ներքո» խորագրով երկօրյա աշխատաժողովին, որը կազմակերպվել էր Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) կողմից` ԿԳՄՍ նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ։
Աշխատաժողովի հիմնական նպատակն է աջակցել 2024 թ.-ին ուժի մեջ մտած «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի դրույթների իրականացմանը, նպաստել հմտությունների բնութագրերի ու զբաղմունքների համապատասխանեցմանը ոլորտային որակավորումների շրջանակներին (ՈՈՇ)։ Քննարկումների առանցքում ՏՀՏ, թեթև արդյունաբերության և շինարարության ոլորտներն են։
Աշխատաժողովին մասնակցել են ՏՀՏ, թեթև արդյունաբերության և շինարարության ոլորտների, համապատասխան ոլորտը համակարգող քաղաքականություն մշակողների, ինչպես նաև տեղական և միջազգային փորձագետների շուրջ 80 ներկայացուցիչներ:
Աշխատաժողովին բացման խոսքով հանդես է եկել ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության և ուսուցման վարչության պետ Արմենուհի Պողոսյանը:
Ելույթով հանդես է եկել նաև ՀԳՀՄ Խորհրդի անդամ Միհրան Թադևոսյանը, ով ներկայացրել է նոր որակավորումների շրջանակի առանցքային դերը գործատուների համայնքի համար և ընդգծել մասնագիտական կադրային ներուժի որակական զարգացման կարևորությունը:
Նյութի աղբյուրը՝ https://escs.am/am/news/31569
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: