Միության անդամներին ներկայացվեց ԱԸՊ համակարգի ներդրումը հայաստանում
Հայաստանի գործատուների հանրապետական միության և Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ մայիսի 15-ին կայացավ հանդիպում՝ նվիրված Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի ներդրմանը Հայաստանում։

Հանդիպման նպատակն էր Միության անդամներին ներկայացնել 2027 թվականից ուժի մեջ մտնող «Արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակը թափոնների պատշաճ ու անվտանգ կառավարման համակարգերի ստեղծումն է ու դրանց արդյունավետ գործունեության ապահովումը:
Ըստ օրինագծի՝ բոլոր արտադրողներն ու ներմուծողները պետք է պատասխանատվություն կրեն իրենց արտադրանքի կյանքի ամբողջ ցիկլի համար՝
https://www.e-draft.am/projects/8867
Որպես ոլորտային փորձագետներ՝ հանդիպման շրջանակում թեմայի վերաբերյալ մասնագիտական ներկայացմամբ հանդես եկան IMC Armenia-ի գործադիր տնօրեն, ՀՀ-ում թափոնների կառավարման ծրագրերի խորհրդատու Սիլվա Մեսրոպյանը և ՀԱՀ դասախոս, թափոնների կառավարման փորձագետ Հարություն Ալպետյանը։

Քննարկման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին ԱԸՊ օրենսդրական նախագծի հիմնական դրույթները, դրա հնարավոր ազդեցությունները բիզնես միջավայրի վրա, ինչպես նաև այն գործնական քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել նոր կարգավորումներին համապատասխանելու համար։ Օրակարգային թեմաների շրջանակում անդրադարձ կատարվեց նաև արտադրողի պատասխանատվության կազմակերպությունների (ԱՊԿ) ստեղծման և գործառույթների հարցերին, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածների միջև արդյունավետ համագործակցության կարևորությանը։
Հանդիպումը նպաստեց բիզնես համայնքի ներկայացուցիչների, ոլորտային մասնագետների և շահագրգիռ կողմերի միջև արդյունավետ երկխոսության, փորձի փոխանակման և առաջիկա փոփոխությունների շուրջ քննարկումների ձևավորմանը։ Մասնակիցները կարևորեցին նման ձևաչափով քննարկումների շարունակականությունը՝ ընդգծելով, որ նոր համակարգի արդյունավետ ներդրման համար անհրաժեշտ է պետություն-մասնավոր հատված սերտ համագործակցություն և իրազեկվածության բարձր մակարդակ։








ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: