Միության անդամը` Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստին

16-06-2026
Միության անդամը` Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստին

Հունիսի 15-ին տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամ Հասմիկ Մարտիրոսյանը։

Նիստի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրեց արդարադատության ոլորտի 2026-2032 թվականների ռազմավարության նախագծի հիմնական նպատակներն ու առաջնահերթությունները՝ կարևորելով Խորհրդի անդամների առաջարկությունների և դիտարկումների ներկայացումը։ Տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում ներկայացված ռազմավարական ուղղությունների և ոլորտային այլ արդիական հարցերի շուրջ։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և վեճերի արտադատական լուծման մեխանիզմների հետագա զարգացման հնարավորություններին։ Նշվեց նաև, որ նախատեսվում է զարգացնել աշխատանքային վեճերի լուծման հաշտարարական մեխանիզմները՝ խթանելով վեճերի արդյունավետ և արագ կարգավորումը։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ