Միության անդամը` մաքսային կարգավորումների հստակեցման վերաբերյալ
Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվեցին մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծեր։
Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց ապրանքների դասակարգման որոշումների կիրառմանը, ժամանակավոր պահպանման վայրերից դուրս պահպանության դեպքերի ընդլայնմանը, «Հրաժարում՝ հօգուտ պետության», «Մաքսային պահեստ» և վերամշակումներին վերաբերող մաքսային ընթացակարգերի կիրառմանն ու թույլտվությունների ստացմանը, մտավոր սեփականության օբյեկտների՝ մաքսային մարմինների նախաձեռնությամբ պաշտպանությանը, մաքսային հայտարարագրերի լրացման ընթացքում թույլ տված անճշտությունների մասով պատասխանատվությանը, ինչպես նաև նախագծերով առաջարկվող այլ կարգավորումներին։

Օրակարգի շրջանակում քննարկվեցին նաև վերստուգում նշանակելու դեպքում նախորդ ստուգման կամ վերստուգման արդյունքներով կայացված վարչական ակտի գործողության կասեցման և դրա հետ կապված իրավական կարգավորումների վերաբերյալ ներկայացված առաջարկն ու այլ ընթացիկ հարցեր։
Նիստի ընթացքում Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամ Սերգեյ Ներսեսյանը բարձրացրեց նաև օդային ճանապարհով ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի հաշվարկման համար կիրառվող փոխարժեքի վերաբերյալ հարցը։ Նա առաջարկեց իրազեկման թերթիկում առավել հստակեցնել ՊԵԿ-ի դիրքորոշումը՝ մասնավորապես նշելով, թե որ դեպքերում է «հաշվարկային փաստաթուղթ» հասկացությունը կիրառվում ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված փաստաթղթերի նկատմամբ, ինչպես նաև օդային բեռնափոխադրումների դեպքում՝ որ ամսաթիվն է հիմք ընդունվում արտարժույթով արտահայտված գործարքի համար փոխարժեքը որոշելիս։

Քննարկման արդյունքում հարցի վերաբերյալ ՊԵԿ-ի դիրքորոշումն առավել հստակ կարտացոլվի իրազեկման թերթիկում։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: