Միության նախագահը հյուրընկալեց ԱՄԿ Գործատուների հարցերով բյուրոյի տնօրենին
Ապրիլի 14-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը հյուրընկալեց (ԱՄԿ) Գործատուների հարցերով բյուրոյի տնօրեն Դեբորահ Ֆրանսեին և ԱՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի Գործատուների հարցերով ավագ մասնագետ Վլադիմիր Չուրովիչին։

ԱՄԿ պատվիրակության անդամները ժամանել են Հայաստան՝ մասնակցելու ապրիլի 17-ին Միության նախաձեռնությամբ և ԱՄԿ աջակցությամբ իրականացվող «Տնտեսության ֆորմալացումը՝ որպես բիզնեսի աճի նախապայման» խորագրով համաժողովին, որի նպատակն է ձևավորել բիզնեսակենտրոն օրակարգ տնտեսության ֆորմալացման խթանման և արտադրողական աճի ապահովման շուրջ։
Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀԳՀՄ նախագահի տեղակալներ Հարություն Գուլյանն ու Նարե Սարգսյանը, գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Միության դերակատարման բարձրացմանը ֆորմալ տնտեսության խթանման և սոցիալական գործընկերության զարգացման ուղղությամբ։ Կողմերը կարևորեցին բիզնես միջավայրի կանխատեսելիության և վստահության ամրապնդումը՝ որպես ստվերային տնտեսության կրճատման առանցքային գործոն։ Մասնավորապես, քննարկման առանցքում էին հարկային և վարչարարական քաղաքականությունների կատարելագործումը՝ ուղղված բիզնեսի համար ֆորմալ դաշտում գործելու խթանների ձևավորմանը՝ արժանապատիվ աշխատանքի և սոցիալական արդարության երաշխիքների ամրապնդման, ինչպես նաև մրցունակության խթանման գործիքակազմի միջոցով։
Առանձին ուշադրություն դարձվեց Հայաստանի գործատուների հանրապետական միության կարողությունների շարունակական զարգացմանը, որի շրջանակներում քննարկվեցին անդամակցության ընդլայնման, անդամներին մատուցվող ծառայությունների զարգացման և գործատուների ձայնի առավել ազդեցիկ ներկայացման հնարավորությունները։
ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը ներկայացրեց Միության կողմից իրականացված և ընթացիկ աշխատանքները՝ ուղղված ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը, սոցիալական երկխոսության զարգացմանը և գործարար համայնքի հետ փոխգործակցության խորացմանը։
ԱՄԿ գործատուների հարցերով բյուրոյի տնօրեն Դեբորահ Ֆրանսեն բարձր գնահատեց Միության ակտիվ ներգրավվածությունը և վերահաստատեց Աշխատանքի միջազգային կազմակերպության պատրաստակամությունը՝ շարունակաբար աջակցելու Միության զարգացմանը, կարողությունների հզորացմանը և միջազգային լավագույն փորձի ներդրմանը։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել սերտ համագործակցությունը՝ ուղղված երկարաժամկետ համատեղ նախաձեռնությունների իրականացմանը՝ նպաստելով Հայաստանում ներառական և մրցունակ տնտեսության ձևավորմանը։





ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: