Միության նախագահը հանդես եկավ վարպետաց դասով Ռուս-Հայկական համալսարանում

20-02-2026
Միության նախագահը հանդես եկավ վարպետաց դասով Ռուս-Հայկական համալսարանում

Գիրք նվիրելու օրվա առթիվ՝ փետրվարի 19-ին, Ռուս-Հայկական համալսարանում կազմակերպվեց «Կարիերայի ստարտը․ ինչպես դառնալ պահանջված» թեմայով վարպետաց դասը, որը վարեց Հայաստանի գործատուների հանրապետական միություն նախագահ, տնտեսագիտության թեկնածու Վահագն Համբարձումյանը։

https://www.youtube.com/watch?v=yVD9ZQUQBi8

Վարպետաց դասին մասնակցեցին նաև Ռուս-Հայկական համալսարանի Էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի տնօրեն Ժիրայր Արամյանը, Զբոսաշրջության ամբիոնի վարիչ Արմինե Աղաջանյանը, ՀԳՀՄ խորհրդի անդամ և համալսարանի դասախոս Նարե Սարգսյանը և պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի այլ ներկայացուցիչներ:

Վահագն Համբարձումյանը ներկայացրեց ժամանակակից աշխատաշուկայի պահանջներն ու զարգացման միտումները՝ ընդգծելով արագ փոփոխվող միջավայրում ճկունության և հարմարվողականության կարևորությունը հաջող կարիերա կառուցելու ճանապարհին։ Նա անդրադարձավ գործատուների ակնկալիքներին, «իդեալական թեկնածուի» վերաբերյալ տարածված կարծրատիպերին՝ նշելով, որ իրական մրցակցային առավելությունը ձևավորվում է ոչ միայն գիտելիքների, այլև փափուկ հմտությունների, պատասխանատվության դրսևորման, շարունակական ինքնակրթության և մասնագիտական կատարելագործման շնորհիվ:

Վարպետաց դասի ավարտին կազմակերպվեց ակտիվ հարցուպատասխան, որի ընթացքում մասնակիցները ստացան պրակտիկ խորհրդատվություն իրենց կարիերայի ձևավորման կարևորագույն փուլում:

Գիրք նվիրելու խորհրդանշական օրվա առթիվ` հանդիպումը եզրափակվեց գրքերի փոխադարձ նվիրատվությամբ՝ ևս մեկ անգամ վերահաստատելով, որ հաջողության հիմքում գիտելիքն է, իսկ գիրքը` դրա անփոխարինելի աղբյուրը։ Միության նախագահը մոտիվացնող գրքեր նվիրեց Ռուս-Հայկական համալսարանի Էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի տնօրենին և չորս ակտիվ ուսանողներին և իր հերթին նվեր–գիրք ստացավ Ժիրայր Արամյանից։

Վարպետաց դասը արդյունավետ հարթակ հանդիսացավ գիտելիքի արժևորման, փորձի փոխանակման և համալսարան–գործատու գործընկերության ամրապնդման համար։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ