Միության նախագահը հանդիպեց ԱՄԿ միջազգային պավիրակության անդամներին
Դեկտեմբերի 3-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը հյուրընկալեց ԱՄԿ պատվիրակության անդամներին` ի դեմս Ֆորմալացմանն ուղղված ԱՄԿ Գլոբալ Ծրագրի տնօրեն Ֆրեդերիկ Լապեյրի, զբաղվածության ավագ մասնագետ Կազուտոշի Չատանիի, ոչ ֆորմալ տնտեսության տվյալների և ախտորոշման ավագ մասնագետ Ֆլորանս Բոննէի, Հայաստանում ԱՄԿ Ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանի և Ծրագրի ազգային համակարգող Վարդուհի Ավանեսյանի։

Հանդիպման նպատակն էր սոցիալական գործընկերների հետ քննարկել «ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացման անցման խթանման ուղղությամբ, փախստականների հետ կապված ճգնաժամի համատեքստում» ԱՄԿ Գլոբալ ծրագրի արդյունքները, ինչպես նաև ուրվագծել առաջիկա քայլերը՝ ուղղված աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխմանն ու ֆորմալացման գործընթացի խթանմանը՝ ՀՀ կառավարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի հետ եռակողմ համագործակցությամբ։
Այս նախաձեռնության շրջանակներում Հայաստանում իրականացվել է ախտորոշիչ ուսումնասիրություն՝ ոչ ֆորմալ տնտեսության ծավալի, բազմազանության, պատճառների և հետևանքների վերաբերյալ համապարփակ պատկերացում ստանալու, հնարավոր լուծումների վերաբերյալ քաղաքականություն մշակելու և ոչ ֆորմալ տնտեսությունից դեպի ֆորմալ անցումը խթանելու նպատակով: Ուսումնասիրության արդյունքները հնարավորություն են տալիս մշակել հիմնավորված առաջարկներ` ուղղված ոչ ֆորմալ տնտեսությունից դեպի ֆորմալ տնտեսություն անցմանը։

Հանդիպման ընթացքում ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը ներկայացրեց ֆորմալ տնտեսության անցման հիմնական մարտահրավերները, գործատուների տեսանկյունից խնդիրների առաջացման պատճառները և դրանց ինստիտուցիոնալ լուծման համար անհրաժեշտ համակարգային քայլերը։ Նա ընդգծեց հարկային վարչարարության և հարկային բեռի նվազեցման, պետական վերահսկողության մեխանիզմների թափանցիկության, գործարարության խթանման համար բարենպաստ միջավայրի ձևավորման և գործատուների իրազեկվածության մակարդակի բարձրացման կարևորությունը։
2026թ. հունվարից կմեկնարկեն ոչ ֆորմալացման հաղթահարմանն ուղղված նոր միջոցառումներ, որոնց շրջանակներում ՀԳՀՄ-ն կհամակարգի ձեռնարկությունների զարգացման, գործարար միջավայրի բարելավման և հարկային համակարգի լավարկմանն ուղղված իրազեկման արշավներն ու քննարկումները։
Հանդիպման ավարտին ԱՄԿ գործընկերները շնորհակալություն հայտնեցին կառուցողական քննարկման, արդյունավետ համագործակցության և ծրագրի իրականացման գործընթացում ՀԳՀՄ-ի ակտիվ ներգրավվածության համար՝ ընդգծելով Միության կարևոր դերակատարումը ոչ ֆորմալ տնտեսության հիմնահարցերի հաղթահարման և ֆորմալացման գործընթացների խթանման մեջ։
Հիշեցնենք, որ ԱՄԿ Գլոբալ ծրագրի շրջանակներում 2025 թվականի մայիսից մինչև հոկտեմբեր, ՀԳՀՄ–ն իրականացրել է ծրագիր` ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալ–տնտեսական ինտեգրմանը ձեռնարկատիրական կարողությունների զարգացման միջոցով։ Ծրագիրը բացառիկ հնարավորություն էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 70 անձանց ձեռք բերելու բիզնես նախաձեռնություններ սկսելու և դրանք կայուն զարգացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ։




ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: