Միության նախագահը հանդիպեց Չինաստանում վերապատրաստված անդամներին
Հուլիսի 7-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը հանդիպեց Միության անդամ կազմակերպությունների ղեկավարներին, ովքեր հունիսի 2-11-ը մասնակցել էին «Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների համար էլեկտրոնային առևտրի զարգացում» թեմայով միջազգային վերապատրաստման ծրագրին` կազմակերպված Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Առևտրի նախարարությանն առընթեր Միջազգային առևտրային պաշտոնյաների ակադեմիայի (AIBO) կողմից։
Հանդիպմանը մասնակցում էին Մարինա Սանդոյանը, Արմինե Խախամյանը, Նանե Մաթևոսյանը, Օլին Իսրայելյանը, Կարեն Ներսեսյանը, Արտյոմ Գրիգորյանը և Սամվել Միրզախանյանը։

Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրին ծրագրի արդյունքները, կիսվեցին ձեռք բերած գիտելիքներով և փորձով, ինչպես նաև քննարկեցին Չինաստանում ուսումնասիրված հաջողված մոտեցումների կիրառման հնարավորությունները Հայաստանի բիզնես միջավայրում։
Վահագն Համբարձումյանը բարձր գնահատեց ծրագրին մասնակցած անդամների ակտիվությունը՝ ընդգծելով, որ միջազգային նման նախաձեռնությունները կարևոր ներդրում են հայ գործարարների կարողությունների զարգացման, նոր գիտելիքների ձեռքբերման և միջազգային գործարար կապերի ընդլայնման հարցում։ Նա նշեց, որ նման ծրագրերից ստացված փորձն ու գիտելիքները պետք է ծառայեն նաև հայկական բիզնես համայնքի զարգացմանը և խթանեն նորարարական լուծումների ներդրումը։
Նշենք, որ վերապատրաստման ծրագիրը համախմբել էր Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների պետական կառույցների և գործընկեր կազմակերպությունների շուրջ 30 ներկայացուցչի՝ նպատակ ունենալով ներկայացնել Չինաստանի փորձը թվային տնտեսության և էլեկտրոնային առևտրի ոլորտներում։
Ծրագրի շրջանակում մասնակիցները ծանոթացել էին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների կողմից էլեկտրոնային առևտրի կիրառման հաջողված փորձին։ Կազմակերպվել էին նաև թեմատիկ դասախոսություններ, փորձի փոխանակման քննարկումներ և այցելություններ Պեկինի առաջատար ընկերություններ, որոնք հնարավորություն էին տվել անմիջականորեն ծանոթանալու Չինաստանի թվային առևտրի էկոհամակարգին և նորարարական լուծումներին։

Սերտորեն համագործակցելով ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան հետ՝ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը շարունակելու է անդամների կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները՝ նպաստելով հայկական բիզնեսի մրցունակության բարձրացմանը և միջազգային տնտեսական համագործակցության ընդլայնմանը։


ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: