Միության նախագահը մասնակցեց Հայ-սլովակյան առևտրի պալատի պաշտոնականան բացմանը

18-03-2026
Միության նախագահը մասնակցեց Հայ-սլովակյան առևտրի պալատի պաշտոնականան բացմանը

Մարտի 17-ին Երևանում տեղի ունեցավ Հայ-սլովակյան առևտրի պալատի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեց նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը։

Միջոցառմանը ներկա էին Սլովակիայի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ, ՀՀ պետական կառավարման մարմինների անդամներ, եվրոպական մի շարք երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ինչպես նաև գործարար համայնքի ներկայացուցիչներ։

Բացման հանդիսավոր արարողության ընթացքում Սլովակիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկը իր ելույթում ընդգծեց հայ-սլովակյան երկկողմ և տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացման դինամիկան՝ նշելով, որ պալատի հիմնադրումը ևս մեկ նշանակալի և տրամաբանական քայլ է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների խորացման ուղղությամբ։

Ողջունելով նախաձեռնությունը՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը կարևորեց Հայ-սլովակյան առևտրի պալատի ստեղծումը բիզնես կապերի ընդլայնման, ներդրումային հնարավորությունների խթանման և երկկողմ համագործակցության զարգացման տեսանկյունից։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ