Միության նախագահը մասնակցեց ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստին

11-02-2026
Միության նախագահը մասնակցեց ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստին

Փետրվարի 10-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը։

Համաձայն նախորդ նիստում ձեռք բերված պայմանավորվածության՝ մանրամասն անդրադարձ կատարվեց Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026-2030թթ․ ռազմավարական ծրագրի նախագծի բովանդակությանը, այդ թվում՝ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորման խնդրին։ Այս համատեքստում Խորհրդի անդամները մտքեր փոխանակեցին ծրագիրը պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափով իրականացնելու հնարավորության վերաբերյալ՝ նախատեսվող միջոցառումների արդյունավետությունը և հաշվետվողականությունն ապահովելու նպատակով։

Նիստին մասնակցում էր նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, ով հանդես եկավ օրակարգային հարցերի վերաբերյալ մի շարք դիտարկումներով և առաջարկություններով։

Մասնավոր հատվածի ներկայացրած առաջարկների հաշվառմամբ՝ համաձայնություն ձեռք բերվեց նաև նիստում քննարկված ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի գործունեությանը վերաբերող օրենսդրական խոչընդոտների վերացման նպատակով առավել ճկուն կարգավորումներ սահմանելու վերաբերյալ։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ