Միությունն ակտիվորեն մասնակցում է հարկային քաղաքականության մշակման գործընթացում
Նոյեմբերի 3-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նախագահությամբ տեղի ունեցավ նախարարին կից գործող եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամ կազմակերպության ներկայացուցիչ Սերգեյ Ներսեսյանը։

Նիստի ընթացքում քննարկվեցին հարկման այլընտրանքային ռեժիմների՝ միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկի համակարգերի փոփոխություններին, ինչպես նաև հիմնական միջոցների ամորտիզացիայի և կապիտալ ծախսերի հաշվառման պարզեցմանը վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները։
Մասնավորապես, անդրադարձ կատարվեց միկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 միլիոն դրամից մինչև 50 միլիոն դրամ բարձրացնելու, հարկման հատուկ համակարգերից օգտվելու պայմանները վերանայելու, ինչպես նաև հարկման տարբեր համակարգերի միջև ծախսերի ճանաչման կարգավորումները փոփոխելու առաջարկներին։
Ներկայացվեցին նաև հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների ազատականացման և կապիտալ ծախսերի հաշվառման պարզեցմանն ուղղված առաջարկները՝ ներդրումների խրախուսման և տնտեսավարողների համար առավել ճկուն պայմաններ ստեղծելու նպատակով։

Քննարկվող հարցերի վերաբերյալ իր դիտարկումներն ու առաջարկները ներկայացրեց նաև ՀԳՀՄ անդամ կազմակերպության ներկայացուցիչ Սերգեյ Ներսեսյանը՝ անդրադառնալով առաջարկվող փոփոխությունների՝ տնտեսավարողների գործունեության վրա հնարավոր դրական և բացասական ազդեցություններին։
ՀԳՀՄ-ն կարևորում է իր անդամ կազմակերպությունների ներգրավվածությունը տնտեսական և հարկային քաղաքականության մշակմանն ուղղված քննարկումներում՝ որպես գործարար համայնքի խնդիրները, առաջարկություններն ու շահերը համապատասխան հարթակներում ներկայացնելու և պետական-մասնավոր երկխոսությանը նպաստելու կարևոր հարթակ։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: