Միությունն ամփոփեց 9 ամիսների ընթացքում նոր թիմի կողմից իրականացրած աշխատանքները
.jpg?token=57bfb384899b8997340c2a97cf172889)
Փետրվարի 14-ին տեղի ունեցավ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) հաշվետու աշխատաժողովը, որին մասնակցում էին Միության անդամ հանդիսացող կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ։
Աշխատաժողովի նպատակն էր ՀԳՀՄ անդամներին ներկայացնել նոր կազմավորված թիմի կողմից 2024թ. մայիսի 25-ից իրականացրած աշխատանքները, ուրվագծել հետագա ռազմավարական ուղղությունները, ինչպես նաև վեր հանել անդամների կարիքներն ու քարտեզագրել տարբեր ոլորտներում առկա խնդիրները։
Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը, ով ներկայացրեց այս ընթացքում պետական տարբեր հարթակներում Միության անդամների շահերի պաշտպանությանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում նաև` «Գործատուների միությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի օրենսդրական բարեփոխումների ընթացքը, ՓՄՁ զարգացման պետություն-մասնավոր երկխոսության հարթակի շրջանակներում ներկայացվող օրենսդրական բնույթի խնդիրները, շահագրգիռ կառույցների հետ հանրային քննարկումների կազմակերպման արդյունքում գրանցած հաջողությունները։ Վ.Համբարձումյանն նշեց նաև, որ Միությունը մեծ առաջընթաց է գրանցել նոր անդամների համալրման ուղղությամբ` ներգրավելով բարձր հեղինակություն ունեցող և արժեքաստեղծ անդամների, իսկ վերջիններիս հետ արդյունավետ աշխատանքների կազմակերպման նպատակով թվայնացվել է անդամների տվյալների շտեմարանը։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՀԳՀՄ գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը Միության անդամներին ներկայացրեց Միության թիմի կողմից սոցիալական գործընկերության և միջազգային համագործակցության շրջանակներում ինչպես իրականացված, այնպես էլ առաջիկայում նախատեսվող ծրագրերը, որտեղ մեծ ընդգրկվածություն են ունենալու նաև անդամները։ Անդրադարձ կատարելով տարբեր միջազգային կառույցների հետ համագործացությանը` Լ.Ադամյանն առանձնահատուկ ընդգծեց, որ Աշխատանքի Միջազգային Կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները համակարգող գրասենյակը մշտապես աջակցություն է ցուցաբերում ՀԳՀՄ տարբեր ձեռնարկումներում` նպաստելով գործադիր մարմնի և Խորհրդի անդամների կարողությունների հզորացմանը և խրախուսելով զբաղվածության խթանմանն ու արժանապատիվ աշխատանքին ուղղված նոր նախաձեռնությունների իրագործումը։
ՀԳՀՄ նախագահի տեղակալ Մարիա Խախամյանը մանրամասն ծանոթացրեց Միության անդամակցման առավելություններին, որոնք ստեղծում եմ լայն հնարավորություններ անդամակցող կազմակերպությունների համար քաղաքականություն մշակող մարմիններին օրենսդրական առաջարկությունների ներկայացման, գործարար ոլորտին առնչվող տարբեր հարցերի շուրջ խորհրդատվության ապահովման, շարունակական մասնագիտական զարգացման, անդամների միջև ցանցային համագործակցության խթանման և շուկայի առաջխաղացման ուղղությամբ։
Հանդիպումն ամփոփվեց մասնակիցների միջև ակտիվ քննարկմամբ, որի ընթացքում վեր հանվեցին տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող անդամների խնդրահարույց հարցերը` պետական տարբեր մակարդակներում հավաքական խնդիրների ներկայացման նպատակով, ինչպես նաև քննարկվեցին դրանց լուծման հնարավոր ուղիները։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: