Միությունն ընդունեց Իրանի պատվիրակությանը
Հուլիսի 30-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի տեղակալ Նարե Սարգսյանը և գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը հանդիպում ունեցան Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ Հայաստան ժամանած իրանական պատվիրակության ներկայացուցիչների հետ։
Պատվիրակության կազմում ընդգրկված էին միջազգային համաժողովների, ցուցահանդեսների և գործարար միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող կազմակերպությունների ղեկավարներ, որոնք հետաքրքրված են Հայաստանի գործարար համայնքի հետ համագործակցության ընդլայնմամբ, նոր գործընկերային կապերի ձևավորմամբ և երկկողմ փորձի փոխանակմամբ։

Հանդիպման ընթացքում Նարե Սարգսյանն ու Լիլիթ Ադամյանը ներկայացրին Միության գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև գործարար միջավայրի զարգացման, միջազգային համագործակցության, արտահանման խթանման, մասնագիտական կարողությունների զարգացման և գործարար կապերի ընդլայնման ուղղությամբ իրականացվող ծրագրերը։
Կողմերը քննարկեցին Հայաստան–Իրան գործարար համագործակցության խորացման հնարավորությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով համատեղ բիզնես համաժողովների, միջազգային ցուցահանդեսների, B2B հանդիպումների, գործարար պատվիրակությունների փոխայցելությունների և ոլորտային համագործակցության նախաձեռնությունների կազմակերպմանը։ Կարևորվեց նաև երկու երկրների գործարար համայնքների միջև կայուն կապերի ձևավորումը, տեղեկատվության փոխանակումը և նոր ներդրումային ու առևտրատնտեսական հնարավորությունների բացահայտումը։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել համագործակցությունը՝ նպաստելով հայ-իրանական փոխգործակցության ակտիվացմանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: