Միությունը՝ կրթության և աշխատաշուկայի կապի ամրապնդման երկխոսության հարթակում

06-11-2026
Միությունը՝ կրթության և աշխատաշուկայի կապի ամրապնդման երկխոսության հարթակում

Նոյեմբերի 3-ին կայացավ «Երևանյան ֆորում 2026»-ը, որը նվիրված էր Եվրոպական համալսարանի հիմնադրման 25-ամյակին և անցկացվում էր «Հայաստան-Եվրոպա․ կրթություն, գիտելիք և համագործակցություն» խորագրի ներքո՝ միավորելով կրթության, գիտության, բիզնեսի և միջազգային համագործակցության ոլորտների ներկայացուցիչներին։

Ֆորումին մասնակցում էին նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի տեղակալներ Մարիա Խախամյանը և Նարե Սարգսյանը, ինչպես նաև Միության գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը։

Միջոցառման առանձին պանելային քննարկման շրջանակում, որը նվիրված էր «Գիտելիք, նորարարություն և գործընկերություն՝ հանուն կայուն զարգացման» թեմային, գործատուների դիրքորոշումը ներկայացրեց ՀԳՀՄ նախագահի տեղակալ Նարե Սարգսյանը։ Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց կրթության, բիզնեսի և աշխատաշուկայի միջև համագործակցության կարևորությանը, գիտելիքի և նորարարության դերին, ինչպես նաև կայուն զարգացման գործընթացներում գործատուների ներգրավվածությանը։

ՀԳՀՄ-ի համար կրթական հաստատությունների հետ համագործակցության զարգացումը առանցքային ուղղություններից է, և Միության ներկայացուցիչների մասնակցությունը նման մասնագիտական հարթակներին կարևոր հնարավորություն է գործատուների տեսակետը ներկայացնելու, կրթական հաստատությունների և գործարար համայնքի միջև համագործակցությունն ամրապնդելու և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթական համակարգի զարգացման շուրջ երկխոսությունը խթանելու համար։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ