Նոր օրենսդրական փոփոխություններ` ուղղված սպառողների շահերի պաշտպանությանը
.jpg?token=b0fb1dcb1b928b9e2aebd1234960493b)
Հուլիսի 29-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հերթական քննարկում՝ սպառողների շահերը խախտող գործելակերպի վերաբերյալ նոր օրենսդրական փոփոխությունները տնտեսավարող սուբյեկտներին ներկայացնելու նպատակով։ Միջոցառմանը մասնակցում էին էկոնոմիկայի նախարարության և հանձնաժողովի պատասխանատու պաշտոնյաներ, մասնավոր հատվածի և ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Քննարկմանը մասնակցում էր նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչ Լուսինե Գալստյանը։
ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանն ընդգծեց, որ նոր կարգավորումները, որոնք ուժի մեջ են մտնելու օգոստոսի 1-ից, բխում են Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներից՝ ուղղված ՀՀ-ում սպառողների շահերի պաշտպանության զարգացած համակարգի ստեղծմանը։ Տ.Մարկոսյանը նշեց, որ իրականացված փոփոխություններն այս շարքում առաջինն են, բայց ոչ վերջինը։ Ստանձնած բարեփոխումներին համահունչ Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար բարեփոխելու է սպառողների շահերի պաշտպանության համակարգը, ինչը ենթադրում է շարունակական համատեղ աշխատանք բիզնեսի հետ՝ եվրոպական լավագույն փորձին մոտարկված շուկա և լավ պաշտպանված սպառող ունենալու նպատակով։
ՄՊՀ ներկայացուցիչները տնտեսավարողներին ներկայացրեցին անարդար առևտրային գործելակերպի, ինչպես նաև միանալու պայմանագրերի վերաբերյալ նոր օրենսդրական կարգավորումները։
Ըստ նոր կարգավորումների՝ անարդար առևտրային գործելակերպը կարող է դրսևորվել մոլորեցման կամ ագրեսիվ վարքագծի միջոցով։ Ագրեսիվ վարքագիծ կհամարվի առանց սպառողի համաձայնության վերջինիս տուն անհատական այցելություններ կատարելը կամ հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ հաղորդակցության այլ միջոցներով ապրանքի ձեռքբերմանն ուղղված շարունակական և անցանկալի առաջարկներ անելը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք պայմանավորված են պայմանագրային պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ։
Կարևորելով հավասարակշռված մոտեցումը՝ Հայաստանի գործատուների հանրապետական միությունն ընդգծում է, որ նոր օրենսդրական փոփոխությունները պետք է մի կողմից և՛ պաշտպանեն սպառողների շահերը, և՛ մյուս կողմից միաժամանակ չծանրաբեռնեն բիզնես համայնքին` նպաստելով նրա կայուն զարգացմանը։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: