Նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրերի շրջանակում քննարկվեցին տնտեսավարողների գործնական խնդիրները
Նոյեմբերի 17-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի արտահերթ նիստը, որի օրակարգի հիմնական հարցը որոշ ապրանքային խմբերի նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրերի քննարկումն էր։

Նիստի ընթացքում քննարկվեցին ՀՀ կառավարության՝ 2026 թվականի հոկտեմբերի 29-ի մի շարք որոշումներով հաստատված փորձնական ծրագրերը, որոնց նպատակն էր գնահատել ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման մեխանիզմների կիրառելիությունը, փորձարկել տեղեկատվական համակարգի աշխատանքը և կատարելագործել ապրանքների հետագծելիության ու վերահսկողության գործընթացները։ Ներկայացվեցին նաև փորձնական ծրագրերում ընդգրկված հիմնական ապրանքախմբերը։
Քննարկման ընթացքում պետություն–մասնավոր հատված երկխոսության շրջանակում վեր հանվեցին փորձնական ծրագրերի իրականացման ընթացքում տնտեսավարողների կողմից բարձրացված հարցերն ու գործնական խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման հնարավոր տարբերակները։

Նիստին մասնակցող Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչ Սերգեյ Ներսեսյանը ներկայացրեց մի շարք առաջարկություններ և դիտարկումներ։ Մասնավորապես, նա անդրադարձավ օգտագործված անվադողերի և ավտոպահեստամասերի առանձին բաղադրիչների առքուվաճառքով զբաղվող տնտեսավարողների գործունեությանը և ընդգծեց, որ այդ ապրանքների ձեռքբերման և հետագա վաճառքի գների տարբերությունը, ինչպես նաև դրանց իրացման առանձնահատկությունները լրացուցիչ դժվարություններ են առաջացնում նույնականացման միջոցներով դրոշմավորման գործընթացում։ Այս համատեքստում առաջարկվեց փորձնական ծրագրերում ներգրավել նաև համապատասխան ոլորտի հարկ վճարողներին՝ գործնականում գնահատելու մեխանիզմի կիրառելիությունը և բացահայտելու հնարավոր խնդիրները։
Քննարկման արդյունքում կարևորվեց նաև ՀԳՀՄ-ի աջակցությունը՝ տնտեսավարողների շրջանում փորձնական ծրագրերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և դրանց մասնակցության խրախուսման ուղղությամբ` դրոշմավորման գործընթացում արձանագրված հարցերն ու դժվարությունները ՊԵԿ-ին ներկայացնելու և համապատասխան լուծումների մշակմանն աջակցելու նպատակով։
Նշվեց, որ փորձնական ծրագրերի ավարտից հետո ՊԵԿ-ը կամփոփի դրանց գնահատման արդյունքները և տասնօրյա ժամկետում կներկայացնի ՀՀ կառավարություն՝ հետագա որոշումների կայացման նպատակով։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: