Ոլորտային որակավորումների շրջանակների մշակման դասընթացավարների վերապատրաստում
Նոյեմբերի 19-21-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը մասնակցեց «Որակի ոլորտային շրջանակներ (ՈՈՇ) մշակողների դասընթացավարների վերապատրաստման դասընթաց»-ին, որը կազմակերպվել էր Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (ՄԿՈՒԶԱԿ)՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Դասընթացի նպատակն էր ձևավորել ապագա դասընթացավարների ամրակուռ համայնք՝ զինված ոլորտային որակավորումների շրջանակին ուղղված գիտելիքահեն կարողունակություններով և համապատասխան ծրագրամեթոդական գործիքակազմով:

Դասընթացի ընթացքում մասնակիցները սովորեցին սահմանել ոլորտի շրջանակը, տվյալ ոլորտում ընդգրկվող զբաղմունքների ցանկը, յուրաքանչյուր զբաղմունքի համար որոշարկել խնդիրների բնագավառները, ապա՝ պարտականությունները, այնուհետև սահմանել յուրաքանչյուր աշխատանքային գործառույթ կատարելու համար անհրաժեշտ գիտելիքը, հմտությունները և կարողունակությունները (ԳՀԿ), սահմանված ԳՀԿ-ները խմբավորել ըստ ՈՈՇ-ի մակարդակների՝ Որակի ազգային շրջանակի (ՈԱՇ) մակարդակներին համապատասխան և վերոնշյալ բաշխման հիման վրա սահմանել ՈՈՇ-ի յուրաքանչյուր մակարդակի որակավորումները և դրանց համապատասխանող ԳՀԿ-ների լրակազմը։

Ոլորտի շրջանակը որոշելու համար հիմք է ընդունվում ՀՀ էկոնոմիկայի նախարարի 10․13․2019թ․ Հ 1579-Ն հրամանով հաստատված Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը։

Դասընթացի ավարտին տրամադրվեցին մասնակցության վկայականներ, որոնք կնպաստեն հետագայում ՈՈՇ-ների մշակման աշխատանքներում ներգրավվելուն:



ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: