Պանելային քննարկում՝ «Աշխատանքն ու աշխատողն այսօր․ մարտահրավերներն ու առաջնահերթությունները» խորագրով

05-05-2026
Պանելային քննարկում՝ «Աշխատանքն ու աշխատողն այսօր․ մարտահրավերներն ու առաջնահերթությունները» խորագրով

Աշխատանքի օրվա առթիվ, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ մայիսի 1-ին կազմակերպվեց պանելային քննարկում՝ «Աշխատանքն ու աշխատողն այսօր․ մարտահրավերներն ու առաջնահերթությունները» խորագրով։

Միջոցառման նպատակն էր ձևավորել մասնագիտական բաց և կառուցողական երկխոսության հարթակ, բարձրաձայնել ոլորտի առաջնահերթ խնդիրները, քննարկել դրանց լուծման հնարավոր ուղիները և խթանել բազմակողմ համագործակցությունը։

Միջոցառման շրջանակում իրականացվեցին երկու թեմատիկ քննարկումներ։

Առաջին քննարկումն անդրադարձավ աշխատանքի և սոցիալական քաղաքականության օրենսդրական առաջնահերթություններին՝ համախմբելով պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչներին՝ ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները քննարկելու նպատակով։

Երկրորդ քննարկման առանցքում էին աշխատավայրում աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանության հարցերը՝ քաղաքականությունների ձևավորումից մինչև դրանց արդյունավետ կիրարկում և իրական ապահովում։

Այս թեմայի շրջանակում Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը մասնակցեց պանելային քննարկման։

Վ․Համբարձումյանն իր խոսքում ընդգծեց հավասարակշռված և կանխատեսելի օրենսդրական դաշտի կարևորությունը՝ որպես կայուն աշխատաշուկայի և մրցունակ գործարար միջավայրի բարելավման հիմք։ Նա նշեց, որ արդյունավետ կարգավորումները պետք է միաժամանակ ապահովեն աշխատողների իրավունքների պաշտպանությունը և գործատուների զարգացման հնարավորությունները։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ