Մասնագիտական աշխատանքային քննարկումներ Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստում
.jpg?token=112aa04494c8d7f25f5be2e9dd5e6be9)
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ մարտի 26-ին տեղի ունեցավ Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը` պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսության ապահովման նպատակով։
Նիստին մասնակցում էին ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ և մասնագետներ, խորհրդի կազմում ընդգրկված պետական, հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը կարևորեց հանրային, ինչպես նաև բիզնես ոլորտի ներկայացուցիչների կարծիքը՝ հասարակության լայն շրջանակում քննարկվող կարգավորումների վերաբերյալ:
Ներկայացվեցին Կոմիտեի կողմից իրականացված աշխատանքները, մասնավորապես, անդրադարձ կատարվեց հանրության շրջանում իրականացվող լայնածավալ իրազեկման միջոցառումներին, ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ժամկետներին, հայտարարագրի ներկայացման հարթակների առավել մատչելի դարձնելուն ուղղված աշխատանքներին՝ թվայնացման տեսանկյունից։ Քննարկվեցին նաև առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների աջակցության ծրագրին վերաբերող հարցեր՝ կարևորելով աջակցության հասցեական տրամադրումը։
Անդրադառնալով հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող վարչարարությանը՝ խորհրդի անդամների կողմից բարձրացված խնդիրների և մտահոգությունների շարքում էին՝ ապրանքների ներմուծման կամ արտադրման դեպքում թվային դրոշմավորման, ԵՏՄ անդամ պետությունների միջև ապրանքների փոխճանաչելիության, ինչպես նաև ՀԴՄ կիրառման կանոնների խախտման դեպքում առաջացած տուգանքների և ՊԵԿ կողմից ստացվող ծանուցումների հետ կապված հարցերը։ Ներկայացված հարցերի շուրջ Խորհրդի անդամները հանդես եկան կառուցողական առաջարկներով և դիտարկումներով։
Նիստին մասնակից Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը նույնպես հայտնեց իր մտահոգություններն օրակարգային հարցերի շուրջ` հանդես գալով մի շարք առաջարկներով և դիտարկումներով ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի, շրջանառության հարկ վճարողների աջակցության կարգավորումների, հարկային և մաքսային վարչարարությանն առնչվող հարցերի վերաբերյալ:
Ամփոփելով նիստը` ՊԵԿ նախագահը նշեց, որ երկխոսության արդյունքում ներկայացված դիտարկումներն ու առաջարկները խորքային կուսումնասիրվեն, ինչպես նաև բարձրացված հարցերին արդյունավետ լուծումներ տալու նպատակով` հասարակական խորհրդի անդամների հետ համատեղ կկազմակերպվեն մասնագիտական աշխատանքային քննարկումներ:
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: